Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր բան է։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ երջանիկ կյանքի ժամանակ մենք անհոգ ենք, ուրախ, անցկացնում ենք մեր ժամանակը այնտեղ և այն մարդկանց հետ, ում սիրում ենք։ Երբ մենք վայելում ենք ինչ-որ մի պահ կամ երևույթ, առանց մտածելու ժամանակի`անցյալի կամ ապագայի մասին։

Օրինակ՝ ես երջանիկ եմ լինում, երբ մի բանի վրա աշխատում եմ և դա ինձ մոտ ստացվում է։ Երբ տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը և զգում, որ իմ ջանքերը արդարացվել են։ Երջանիկ եմ լինում, երբ լավ եմ անցկացնում ժամանակս, երբ նրանք, ում սիրում եմ, ուրախ են և ժպտում են։ Երբ ինձ հաջողվում է երջանկացնել մեկ այլ մարդու։ Երջանիկ եմ լինում, երբ զբաղվում եմ իմ սիրելի զբաղմունքներով, օրինակ՝ լսում եմ երաժշտություն, ստեղծագործում կամ պարզապես մենակ եմ խաղաղության մեջ, դրսում նստած։

Մեկ-մեկ մարդիկ կարող են երջանկանալ պարզ բաներից, օրինակ ՝ գեղեցիկ օրվանից, կոմպլիմենտներից և այլն։ Ես մտածում եմ, որ երջանկությունը ոչ թե ինչ-որ յուրահատուկ պահ է, կամ օր, որին շատ ենք սպասել այլ այն փոքրիկ պահերը, որոնք մեզ ստիպում են ժպտալ և լավ զգալ մեզ։

Leave a comment