Հոսանքի ուժ։ Ամպերաչափ։

Հոսանքի ուժ։ Ամպերաչափ։

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

որպեսզի հնարավոր լինի չափել, համեմատել էկետրական հոսանքի երևույթները: Օրիանկ հասկանալ թե ինչ լիցք է անցնում հաղորդիչի միջով որոշ ժամանակի ընթացքում:

  • Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:

Քաոսային շարժման դեպքում լիցքակիրները շարժվում են անկանոն և տարբեր ուղղություններով, իսկ ուղղորդված շարժման ժամանակ բոլորը շարժվում են մի ուղղությամբ:

  • Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:

Հոսանք որի ուժը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ:

  • Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՜նչ մասնային միավորներ գիտեք:

Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե ինչքան լիցք է անցնում հաղորդչի միջով մեկ վայրկյանում։ Ամպեր, միլիամպեր, միկրոամպեր

  • Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

Q=t*I

  • Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` կուլոնը:

1 Կլ=1Ա*1վ=1Ա*վ

  • Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

Դա սարք է որը չափում է հոսանքի ուժը: Նրա աշխատանքը հիմնված է մագնիսական երևույթի վրա:

  • Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:

Այն կախված է հոսանքի ուժից՝ ինչքան մեծ է հոսանքի ուժը այդքան մեծ է պտտման անկյունը:

  • Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:

Այն միացնում են հաջորդական հոսքի ուղղու մեջ, որպեսզի լիցքակիրները անցնեն շարքի միջով:

  • Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Հաջորդական են անվանում այն միացումը, երբ հասանքը հորդով/հաջորդելով անցնում է սպառիչների միջով: Այն միանում է հաջորդաբար:

  • Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

Պայմանական ձևով գծագիր է, որը ցույց է տալիս թե ինչ ձևով և հաջորդականությամբ են միացած շղթայի բաղադրիչները:

  • Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին՝ կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասա րաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են:

Ինչու՞:

Քանի որ սլաքի շեղումը ուղղիղ համեմատական է հոսանքի ուժին:

Leave a comment