Առյուծը, ավանակը և աղվեսը

Առյուծը, ավանակը և աղվեսը

Մի ժամանակ ավանակը և աղվեսը միասին քայլում էին մեծ և խավար անտառում: Հանկարծակի նրանք տեսան ահռելի և սարսափելի առյուծին: Աղվեսը շատ վախեցավ և արագությամբ ծրիագիր մշակեց իր կյանքը փրկելու համար, նույնիսկ եթե իր ընկերը՝ ավանակը վտանգի ենթարկվեր:

Աղվեսը շշնջաց առյուծին, ,,Օ հզոր առյուծ, դու տեսնո՞ւմ ես այդ գիրուկ ավանակին այն կողմում:  Այն կարող է շատ համեղ սնունդ դառնալ քեզ համար: Այստեղ մոտակայքում թակարդ կա, և ես կարող եմ նրան հեշտությամբ ուղեկցել այդտեղ:

Առյուծը համաձայնեց աղվեսի ծրագրին: Աղվեսը խաբես ավանակին և ուղեկցեց նրան ուղղիղ դեպի թակարդը: Ավանակը ընկավ թակարդը և չէր կարողանում դուրս գալ: Առյուծը երջանիկ էր, մտածելով որ նրա ընթրիքը պատրաստ է:

Բայց հետո, առյուծը շրջվեց դեպի աղվեսը: Եվ նրան շնորհակալություն հայտնելու փոխարեն, առյուծը նախընտրեց սկզբից ուտել խորամանկ աղվեսին: Նա մտածեց. ,,Եթե այս աղվեսը կարող է դավաճանել իր իսկ ընկերոջը, ուրեմն նա ինձ նույնպես կարող է դավաճանել:

Այդպիսով առյուծը կերավ աղվեսին և պահեց բանտարկված ավանակին հետոյի համար: Աղվեսի ծրագիրը տապալվեց, և իր կյանքը վերջ տրվեց նրանով, որ նա դարձավ առյուծի առաջին կերակուրը:

Թարգմանությունը կատարվեց այս էջից:

 

Leave a comment