
- Ընդգծե՛ք բայերը։
Թնդալ, բղավել, ծամթել, լոգանք, կորանք, փշրանք, անցավ, ընկավ, հարավ, խորհեմ, խոհեմ, գդալ, կարդալիս, բազմեն, բազեն։
- Ընդգծե՛ք հարադիր բայերը։
Ցույց տալ, փոսն ընկնել, թույլ տալ, լաց լինել, ճաշ տալ, դասի գալ, պար գալ, շուռ գալ, փողոց ելնել, խելոք լինել։
- Ընդգծե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը։
Հարցնել, ծլեցնել, թռցնել, հեծնել, խմեցնել, իջեցնել, անցնել, զբոսնել,
- Ընդգծե՛ք բազմապատկական բայերը։
Ժպտալ, գոռգոռալ, փայլփլել, ողողել, շողշողալ, փշրտել, երգել, նեղսրտել, պատառոտել, կողոպտել, կապոտել։
- Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։
Նա ինձ շատ նրբորեն /զգալ, զգացնել / տվեց, որ ես սխալ եմ։
Այս գինին քանի տարի է /հենցրած, հնացրած/։
Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի /փախչի, փախնի/։
Մայրս փոքր ժամանակ ինձ միշտ /քնացնում, քնեցնում/ էր օրորոցայիններով։
- Կրավորական կառույցով նախադասությունները դարձնել ներգործական։
Պատուհանը քամուց բացվեց։
Քամին պատուհանը բացեց:
Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին։
Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանեցին։
Այդ սափորը սեղանին դրվել էր մորս կողմից։
Մայրս է այդ սափորը դրել սեղանին:
Ոստիկանության կողմից Գևորգը հրավիրվեց ոստիկանություն։
Ոստիկանությունը Գևորգին հրավիրեց ոստիկանություն:
Բաժակը ջարդվեց Անուշի կողմից։
Բաժակը ջարդեց Անուշը:
- Փակագծերում տրված բառերից ընտրել նախադասությանը համապատասխանողը։
Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես /տուժած․ տուժված/ կողմ ճանաչեն։
Ձեռքերս ցրտից /ճաքճքել, ճաքճքվել / են։
Աստիճանով իջնելիս միշտ ձողից /բռնիր, բռնվիր/ , որ չսայթաքես։
Քանի օր է, չեն կարողանում մեր թղթակցի հետ /կապվել, կապնվել/։
Դասարանի տղաների հետ այսօր նորից /վիճվել, վիճել/ եմ։
- Ընդգծե՛ք բայի անդեմ ձևերը։
ողբալ, ծավալ, ձնհալ, հոգալ, կչկչալ, կորած, կասկած, հարբած, փռթկալ, տարած։
- Առանձնացրե՛ք անդեմ ձևերը և գրե՛ք, թե որ դերբայն է։
Երգող, գրկած, բազմած, կռվելիս, լրագրող, խմած, խորոված, ծաղկող, փոքրացող, հազալիս, մտածելիս, հավաքել, խոսող, մաքրած, գտած, փնտրելիս, քայլել։
Անորոշ-հավաքել, քայլել
Ենթակայական-երգող, ծաղկող, փոքրացող, խոսող
Համակատար-կռվելիս, հազալիս, մտածելիս, փնտրելիս
Հարակատար-գրկած, բազմած, խմած, խորոված, մաքրած, գտած
- Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք նախադասությանը համապատասխանողը։
Երեխան երկար լաց /լինելիս, լինելուց/ շնչակտուր եղավ։
Ցանկապատի վրայով /թռչելիս, թռնելիս/ տղան ոլորեց ոտքը։
Գնադկը թիկունքից էր /դիպչել, դիպել/ նրան։
Այգում /զբոսնելիս, զբոսնելուց/ անսպասելիորեն գտա դրամապանակը։