Ափսոս էր երեխան

Ափսոս էր երեխան

Առանձնացրե՛ք կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանե՛ք։ 

«Եվ եթե այդպես է,- մտածեց Մենակը՝ առանց հեռուստացույցի պատկերը ընկալելու,-եթե քո երեխան քո կորցրած մանկության որոնումն է, ապա ի՞նչ էր քո մանկությունը, եթե ոչ ծնողիդ որոնումը իր սեփական մանկության…ե։

«Այդ դեպքում ո՞րն է քո հատվածը այդ շղթայում։ Ե՞րբ է երեխան ձերբազատվում ծնողից։ Մեծանալով՝ ինչքա՞ն։ Կռահելով ի՞նչե։ Արդյո՞ք ամեն նոր երեխայով ծնվում են նորից, փորձում են վերհիշել մի տարիք, երբ մահվան մասին նույնքան պատկերացում ունեն, որքան` կյանքի, այսինքն՝ ոչ մի… Կյանքի անվերջանալիության զգացողության կարճ մի շրջան, որը գուցե կարիք ունի վերստին, շարունակաբար խաղարկվելու՝ որպես իսկական վարկածը չափահաս մարդու արդեն կարծես թե չեղած կյանքի… Չեղած, որովհետեւ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։

Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեւաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։ Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել։ Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեւ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեւ ոչ ոք մինչեւ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը:

«Պիտի որ չհավատաե,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։

Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը։ 

Ստեղծագործությունը ուզում էր ասել, որ երբ մարդը ապրում է անցյալի մեջ, շատ բաներ է սկսում մոռանալ և սկսում է հասնականալ, որ մահը աննկատ գալիս է դեպի նա և նա չի կարող գիակցել թե երբ է այն վրա հասնում: Երկրորդ միքտը այն էր, որ երբ բարդը չի ունենում անհոգ մանկություն, նա վերապրում է կամ ավելի ճիշտ ապրում է իր մանկություը իր երեխայի հետ միասին և տալիս նրան այն ինչ շատ կուզենար իր մանկության ժամանակ:

Leave a comment