Աղվեսը և հնդկահավերը

Աղվեսը և հնդկահավերը

Մի մեծ կաղնու ծառի վրա ապրում էր հնդկահավների խումբը։ Նրանք ծառը օգտագործում էին որպես անվտանգ տուն, ամրոցի նման թշնամիներից պաշտպանվելու համար։ Մի օր մի սոված աղվես մոտ եկավ և տեսավ ծառին թառած հնդկահավերին: ,, Ինչ հիմար են այս թռչունները,, -ինքն իրեն ասաց աղվեսը։,, նրանք թառել են այստեղ մտածելով, որ անվտանգ դիրքում են։ Ես դրանց ցույց կտամ:,, Հնդկահավերը ուշադիր հետևում էին աղվեսին, բայց աղվեսը շատ հնարքներ ուներ։ Առաջինը, նա ձևացրեց թե բարձրանում է ծառի վրա, իր ետևի թաթերին կանգնելով, այնպես որ կարողանար հասնել նրանց։ Այնուհետև նա ձևացրեց, թե սատկել է, իդեալական ձևով պառկելով գետնին։ Հանկարած, նա վեր ցատկեց, ասես կյանքի հետ եկավ՝ վախեցնելով հնդկահավերին։ Աղվեսը չդադարեց։ Լուսնի տակ նրա պոչը շողում էր, նա թափահարում էր այն, ասես կրակի վրա լիներ։ Նա էլ ավելի հիմար հնարքներ էր անում, որ հնդկահավերին ավելի շփոթեցնի։ Խեղճ հնդկահավերը ընդհանրապես չքնեցին։ Նրանք հետևեցին աղվեսին ամբողջ գիշերը՝ վախենալով, որ նա կհարձակվի: Որոշ ժամանակ անց նրանք հոգնեցին և կորցրեցին իրենց կենտրոնացվածությունը։ Մեկը մեկից հետո աչք կպցրեցին և ծառից ցած ընկան։

Ամեն մի հնդկահավի ընկնելուց աղվեսը բռնում էր նրան և մի կողմ դնում։ Երբ գիշերը վերջացավ, աղվեսը արդեն շատ հնդկահավեր էր բռնել։ Նա նրանց տարավ իր որջը, գոհ լինելով իր խորամանկ ծրագրից։

Leave a comment