
1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Սկզբում նա Թադմորի ապարանքը նկարագրում է, որպես մի անսահման գեղեցիկ, կենդանի վայր:
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Վերջում հեղինակը Թադմորի ապարանքը նկարագրում է չորացած, ցամաքած, դեղնած և անկենդան:
2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
թագուհի, մարդ ով սպասարկում է թագավորին, տանիք, դիպակ, ուշաթափվել, եբենոսի փայտից պատրաստված, յուղային բույր, անուշահոտ խեժի տեսակ
3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։
Հեղնիակը ուզում էր ցույց տալ թե երբեմն ինչքան մեծ կարող է լինել սերը մեկի նկատմամբ: Նա ասում էր, որ սերը կարող է լինել անժամկետ: Բայց ստեղծագործությունը տեղիք է տալիս մտածելու, թե արդյոք, երբ մեկը մահանում է նրա հանդեպ սերը քո հիշողություններն և միասին ապրած պահերն են, քանի որ հնարավոր է, եթե այդ մարդը ողջ լիներ դու մի ընթացք սկսեիր չսիրել նրան: