
Իսահակյանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունը շատ խորը և հուզիչ ձևով բացահայտում է սիրո ուժի մասին: Բալլադի հերոս Էլ-Սամանի և բամբիշի հարաբերությունները ցույց են տալիս, որ սերը երբեմն նույնքան անսպառ և անսահման է, որքան մարդու երևակայությունը կամ երազանքը: Այստեղ առկա է սիրո իդեալականացում, որը տարածված երևույթ է գրականության մեջ, և հանդիպում է ամենատարբեր հեղինակների գործերի մեջ:
Սիրո իդեալականացումը պարզ երևում է ստեղծագործության սկզբի հատվածներից մեկում՝
– Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:
Այս խոսքերը Էլ-Սամանի սերը դարձնում են իդեալականացված, նաև նա իր սերը համեմատում էր տարբեր երևույթների և դրանց չափսերի հետ: Այդ համեմատությունների շնորհիվ հեղինակը ընդգծում է, որ Էլ-Սամանի սիրո զգացմունքը անմար է և չափազանց մեծ:
Իմ կարծիքով այս մասում դա այդքան էլ ,,հավերժ զգացմունք,, չի, քանի որ այն ավելի շատ հիմնված է երազանքի վրա:
Իրականությունը տարբերվում է գրականության մեջ նկարագրված սիրուց հիմնականում նրանով, որ սերը չի կարող խուսափել մահվանից և անցողիկ լինելուց:
Ինչքան էլ իմ կարծիքով դա այդքան էլ ,,հավերժական սեր,, չէր Էլ-Սամանի սերը հստակ դրսևորվեց է այն պահին, երբ բամբիշը մահացավ: Նա այնքան էր սիրում նրան, որ չէր կարող գոյատևել առանց նրա, չէր ուզում բաց թողնել նրան և հենց դրա պատճառով էլ ինքը մահացավ:Ստեղծագործության մեջ սերը ոչ միայն չի կորում, այլ ընդհակառակը վերածվում է անվերջանալի զգացմունքի: Ինչպես գրված է ստեղծագործության մեջ՝
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:
Այս պահից սկսած երևում է, որ Էլ-Սամանի սերը իրական էր: Նա երազում էր իրենց իդեալական սիրո մասին, բայց պատրաստ էր բաժանվել կյանքի հետ, որպեսզի լինի իր սիրելիի կողքին: Այդպիսով, հենց այս պատահարի միջոցով է սերը դրսևորվում որպես իրական ու հավերժական զգացում:
Այսպիսով, Էլ-Սամանի սերը սկզբում երևում էր իդեալականացված և երևակայական, բայց բամբիշի մահից հետո բացահայտվեց դրա իրական ուժը: Նա այնքան էր սիրում բամբիշին, որ չկարողացավ առանց նրա ապրել, բաց թողնել նրան և ինքն էլ մահացավ՝ ապացուցելով, որ իր զգացմունքները իսկապես հավերժական էին: