Անհաղթ խալիֆան

Անհաղթ խալիֆան

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

Նա անհոգ էր և շատ եծ ուշադրություն չէր դարձնում դրան: Նա մտածում էր, որ ընդհամենը նրանով, որ մարդիկ մեկը մյուսին չսպանեն իշխանությունը կարող է կանգուն մնալ:

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

Քանի, որ նա մտածում էր, որ միշակույթն է միայն դեր խաղում պետության կանգնման համար, նա այնպիսի զգացողությունների մեջ էր ընկնում, այդ երաժշտությունը լսելիս, որ մտածում էր թե դա կարող է լինել մի գերբնական ուժ որը նաև կպաշտպանի իր պետությունը:

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

Երազախաբությունը այն էր, որ նա ապրում էր շքեղ վայրում և լսում անսահման գեղեցիկ երաժշտություն և վայելելով այդ նույնիսկ  չէր մտածում թե ինչ է կատարվում իր ,,հեքիաթներից,, դուրս:

Իրատեսությունը այն էր, որ ժողովուրդը, պաշտոնյաները և այլ մարդիկ ներկայացնում էին ու հայտնում էին խալիֆային ,,արտաքին աշխարհի,, խնդիրների մասին:

Նաև վերջում, երբ խալիֆային գահազրկում են նա վերջապես բախվում է իրականության հետ:

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։

Որոշ չափով կա այնպիսի մի հասկացություն, որ մշակույթը պետության ամենակարևոր բաներից է և տեսնելով թե ինչքան կարևորություն է տալիս դրան խալիֆան կարելի է հասկանալ, որ նա գոնե որոշ չափով արժեքներից մեկի մասին մտածում է: Բայց նա նաև անպատասխանատու էր և չէր անում այն ինչը իրենից հասնում էր և անհոգ լինելու պատճառով նա չկարողացավ պաշտպանել իր իշխանությունը: Նայելով նրա կողմերը նա վատ մարդ չէր, ուղղակի վատ ղեկավար էր:

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։

Իրականում եթե ժողովուրդը ենթարկվող է կապրի այնպես ինչպես մինչ այդ էր ապրում, բայց այստեղ կան անհասականալի պահեր օրինակ՝ ,ապրի ինչպես ուզում է,, հասակացությունը մարդիկ կարող են շատ տարբեր կերպ հասկանալ, կարող են առաջանալ թալանումներ, կոռուպցիաներ և հազարավոր բաներ որոնք կախված չեն հենց սպանելուց, բայց միևնույն է իրենց մեջ վնաս են պարունակում: Ճիշտ է նշվեց , որ ժողովուրդը դրանից գոհ էր, բայց կարծում եմ խելամիտ կլիներ նման որոշում չկայացնել:

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։

Կար մի քանի միտք, որը ստեղծագործությունը փոխանցում էր: Իմ կարծիքով գլխավոր միտքը այն էր, որ մարդ չի կարող ապրել միայն երազանքներով՝ տեսնելով միայն ապրելու լավ կողմը և չցանկանա բախվել իրականությունը՝ որի մեջ երբեմն վատ իրադարձություններ են տեղի ունենում: Նաև ըստ ստեղծագործության առաջնորը պիտի լինի իրատես, որպեսզի կարողանա պահել իր պետությունը:

7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը…

Կարծում եմ այստեղ նա ավելի շատ մտածում էր իր ,,հեքիաթների աշխարհի,, մասին և վախենալով, որ այն կարող է բախվել իրականությանը ու ոչնչանալ հրամայում էր անվերջ նվագել:

Leave a comment