
Ավետիք Իսահակյանի «Անհաղթ խալիֆան» ստեղծագործությունը ցույց է տալիս այն, թե ինչպես է մարդու(այս դեպքում խալիֆայի) անձնական սերը արվեստի ու գեղեցկության հանդեպ վտանգում պետությունը։ Խալիֆան շատ էր սիրում իր երկրի մշակույթը՝ երգերը, երաժշտությունը, հեքիաթները: Ամեն անգամ դրանք լսիելիս նա ասես հայտնվում էր մի գեղեցիկ հեքիաթային վայրում: Նա վայելում էր այդ խաղաղությունը և հոգ էր տանում միայն ստեղծագործական ու իր համար հաճելի երևույթների մասին, որոնք իրեն հիացմունք էին պարգևում։
Արվեսի հանդեպ սիրով հանդեձ խալիֆան չի նկատում, որ իր պետությունը մեծ վատնգի առջև է կանգնած։ Երբ թշնամին ներխուժում է և գրավում նահանգների մեծամասնությունը, խալիֆան շարունակում է միայն նվագել և լսել գեղեցիկ երգեր՝ պնդելով և վստահ լինելով, որ իր երկրի ճակատագիրը ոչնչից կախված չէ բացի իրենց մշակույթից։
Ստեղծագործությունը ընդգծում է, որ խալիֆայի սիրելի հաճույքները և արվեստի պաշտամունքը չեն կարող վերացնել իր պատասխանատու լինելու պարտականությունը։ Խալիֆայի օրինակը ցույց է տալիս, որ իշխանի գեղեցկության պաշտամունքը, կարող է հանգեցնել իշխանության կործանման, եթե նա շեղվի իր հիմնական պարտականություններից։ Այսինքն պետությունը պահանջում է հավասարակշռություն: Իհարկե արվեստն ու գեղեցկությունը պետք է լինեն կարևոր բան ղեկավարի համար, բայց չպետք է չափազանց կարևորվեն իր պարտականություններից։
Այսպիսով, Ավետիք Իսահակյանի պատմությունը մեզ ցույց է տալիս, որ գեղեցկությունը և արվեստի հանդեպ սերը կարևոր են, սակայն երբ դրանք կարևորվում են պատասխանատվությունից և պետության անվտանգությունից, դրանք կարող են հանգեցնել կործանման և իրենք էլ ոչնչանան։ Դրանց միջև պետք է լինի հավասարակշռություն, որպեսզի պետությունը մնա ուժեղ ու կայուն։