Հայաստանի Հանրապետության վերածնունդը

Հայաստանի Հանրապետության վերածնունդը

1918թ.-ին երբ Բաթումում կնքվեց Թուրքիայի հետ պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը շատ ծանր իրավիճակում էր: ՀՀ-ն ուներ ընդհամենը 12 հազար կմ², շրջափակված էր թուրք-թաթարներով և ի վիճակի չէր շատ երկար դիմադրելու նրանց: Բայց ինչքան էլ Հայաստանի ժողովուրդը գտնվում էր ծանր իրավիճակում ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Այն չստեղծվեց պատահական ձևով և հենց այդ ժամանակաշրջանում: Այն ստեղծվեց ժողովրդի և քաղաքական տարբեր գործիչների համատեղ ջանքերի արդյունքով:

Այդ դժվար ժամանակաշրջանում մի շարք քաղաքական գործիչներ պայքարեցին նրա համար, որ Հայաստանը ունենա իր սեփական քաղաքական ինքնությունը: Երբ Անդրկովկասյան սեյմը փլուզվեց, նրանք ստեղծեցին Հայոց ազգային խորհուրդը, որը դարձավ ժամանակավոր իշխանությունը: Եվ Մայիսի 28-ին ստորագրեցին Հայաստանի անկախության հռչակագիրը: Ինչի շնորհիվ կազմակերպվեց առաջին կառավարությունը, որի վարչապետն էր՝ Հովհաննես Քաջազունին:

Այս դեպքերի համար նաև շատ մեծ նշանակություն ունեցան մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ կանգնեցվեցին Օսմանյան կայսրության առաջխաղացումները, ինչով թույլ տվեցին որ ղեկավարությունը ժամանկ շահի և կառողանա հռչակել իր անկախությունը: Այդ քայլերով նաև հիմնեցին Հայոց ազգային բանակը, որը նորաստեղծ հնարապետության  համար մեծ դեր ունեցավ:

1918-1920թթ. Հայաստանը փորձում էր ճանաչվել և ամրապնդվել երկրների միջազգային հարաբերությունների մեջ, ինչը ինչքանով էլ դժվար, բայց կարևոր քայլ էր փոքր ու նորաստեղծ պետության ապագայի համար: Ճիշտ է հետո Հայաստանի Առաջին Հանրապետությունը անկում ապրեց և կորցրեց իր անկախությունը, բայց այն մեծ դեր ունեցավ մեր այժմյա՝ Երրորդ Հանրապետության համար, և դարձավ դրա հիմքը:

Այսպիսով, այդ տարիների ծանր ու վտանգավոր պայմաններում ստեղծված առաջին Հանրապետությունը մեզ հիշեցնում է այն մասին, որ պետականություն ունենալը, ոչ միայն հաղթանակների արդյունք է այլ նաև արդյունք որը տրվել է մեզ, կամքի որոշումների և համախմբվածության համար։ Թեպետ այն երկար չգոյատևեց, բքյց այն դրեց հիմքեր, որոնց վրա հիմնվելով ավելի ուշ հնարավոր դարձավ վերականգնել անկախ Հայաստանը։ Առաջին Հանրապետությունը նման էր ,,փորձի,, որի արդյունքը դառավ ապացույց, որ նույնիսկ ամենաբարդ հնարավոր է պաշտպանել երկրի ինքնությունը և հավատալ, որ այն կունենա ապագա։

Leave a comment