§13.Դիմադրության կախումը հաղորդչի չափերից և նյութի տեսակից: Տեսակարար դիմադրություն:§15. Էլեկտրական հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Կայծակ: Շանթարգել:

§13.Դիմադրության կախումը հաղորդչի չափերից և նյութի տեսակից: Տեսակարար դիմադրություն:§15. Էլեկտրական հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Կայծակ: Շանթարգել:

Ինչպե՞ս է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից: Գրել այդ կախումն արտահայտող բանաձևը;

Այն արտահայտվում է

R=ρ*L/S

բանձևով

Ինչի՞ց է կախված հաղորդչի տեսակարար դիմադրությունը:

Այն կախված է նյութի տեսակից և ջերմաստիճանից

Ի՞նչ միավորներով են արտահայտում տեսակարար դիմադրությունը:

1Օմ*մ²/մ

Ի՞նչ նպատակով են օգտագործում ռեոստատները : Ինչպե՞ս են այն պատկերում էլեկտրական շղթաների սխեմաներում:

Դրանք լարումը փոխելու, կամ էլեկտրական շղթայում հոսանքի ուժը կարգավորելու համար է:

Հաստատաուն հոսանքի ուժի ո՞ր արժեքներն են վտանգավոր և որոնք՝ խիստ վտանգավոր մարդու կյանքի համար:

Վտանգավոր է 10մԱ-ից բարձր իսկ խիստ վտանգավոր 50մԱ-ից բարձր

Բուժական ի՞նչ նպատակներով է օգտագործվում հաստատաուն էլ. հոսանքը:

Արյան լավ շրջանառության համար

Նկարագրեք, թե ինչպես է լիցքավորվում ամպը: Ամպի ո՞ր շերտերն են լիցքավորվում դրականորեն և ո՞ր շերտերը` բացասականորեն:

Այն տեղի է ունենում ամպի միջի ջրի և սառույցի բյուրեղների շփման արդյունքում: Վերևի շերտերը ստանում են դրական լիցք, իսկ ներքևինները՝ բացասական:

Ինչու՞ է ամպամած եղանակին գետինը լիցքավորվում: Ո՞ր երևույթն է գետնի լիցքավորման պատճառը: Ի՞նչ նշանի լիցք է ձեռք բերում գետինը:

Ամպի ներքևի մասին բացասական էլեկտրոնների պատճառով գետնի ազատ էլեկտրոնները վանվում են:

Նկարագրեք կայծակի առաջացման սկզբնական փուլը: Ինչպե՞ս է գոյանում կայծակի անցուղին: 

Ամպի էլեկտրական դաշտի լարվածության մեծանալու պատճառով օդը իոնանում է և ամպից դեպի գետին սկսում է այդ օդի շարժվող հոսքը և առաջացնում կայծակի անցուղի և այդ անցուղով կարճ ժամանակ անցնում է էլեկտրական հոսանք ինչից էլ և առաջանում է կայծակը:

Leave a comment