
Ազատությունը մարդկային ամենամեծ արժեքներից է, որովհետև հենց այն է տալիս մարդուն ապրելու, ստեղծելու և իր կամքով գործելու ուժը։ Ազատությունը կարևոր է ոչ միայն անհատի այլ նաև ազգի, ժողովրդի համար: Դարեր շարունակ տարբեր ժողովուրդներ պայքարել են ոչ միայն տարածքի կամ իշխանության այլ նաև ազատ ապրելու իրավունքի համար։ Հայոց պատմության և գրականության մեջ հաճախ ներկայացնում են, որ երբ մարդը կամ ժողովուրդը զրկվում է ազատությունից՝ վտանգի է ենթարկվում, զոհաբերելով իր ինքնությունը, լեզուն, մշակույթը։ Այդ պատճառով էլ ազատությունը մեզ համար միայն գաղափար չի, այլ նաև գոյատևման պայման է: Ճիշտ է տարբեր ժամանակաշրջաններում գաղափարը մի փոքր փոխվում է, բայց ինչքան էլ մտածելակերպը ուրիշ լինի՝ մարդը միշտ ձգտում է լինել ազատ և անկախ:
Ազատության գաղափարը հայ ազգի մոտ կարևորություն է ստացել վաղ ժամանակներից: Այդ գաղափարը սկսել է դեռևս Հայկ նահապետից: Առասպելում Հայկը չէր ուզում հնազանդվել Բելի իշխանությանը, ամբողջ վտանգը հաշվի առնելով միևնույն է ազատություն է պահանջում և սկսում է պայքարել իրենց ազգի ազատության համար: Այստեղից երևում է, որ պետության ձևավորումը կախված էր Հայկի ազատության պահանջից: Ազատության գաղափարը առկա է ոչ միայն պատմության մեջ: Այն կարևոր մաս է կազմում նաև գրականության մեջ: Ազատության գաղափարը դրսևորող ստեղծագործությունների մեջ, մեծ նշանավորություն և նշանակություն ունի Միքայել Նալբանդյալի ,,Ազատություն,, բանաստեղծությունը: Բանաստեղծութան մեջ երևում էր, որ հեղինակը դերևս բարուրված ժամանակվանից ազատություն էր պահանջում: Նա շատ էր ցանկանում ազատություն ունենալ ինչը որ երևում է այս խոսքերից՝
,,Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։,,
Այսինքն այնքան մեծ էր մանկան պահանջը, որ առաջին բառը, որը նրա բերանից դուրս թռավ ,,ազատություն,,-ն էր: Հեղինակն ասում էր որ ինչ էլ լինի նա կպայքարի իր ազատության համար:
Այսպիսով մենք տեսնում ենք, որ ազատությունը մեզ համար ոչ միայն գաղափար է, այլ նաև ,,ինքնության հիմք,,: Ժամանակները կարող են փոխվել, բայց ազատության ձգտումը միշտ կմնա նույնը: