Մի օր խորամանկ շնագայլը ընկավ կապույտ ներկով լի տաշտի մեջ: Երբ նա դուրս պրծավ, իր մորթին երկնագույն էր: Նա ետ վերադարձավ իր տուն, և բոլոր շնագայլերը անակնկալի եկած նրան նայեցին:
,,Ինչ է պատահել քո հետ,,-հարցրեցին նրանք:
Շնագայլը թափահարեց իր պոչը և ասաց. ,,Մի՞թե ակնհայտ չի: Ես հիմա սովորական շնագայլ չեմ: Նայե՛ք ինձ: Ես շա՜տ յուրահատուկ եմ: Այս պահից սկսած ինձ այլևս ,,շնագայլ,, չդիմեք:,,
,,Այդ դեպքում ո՞նց դիմենք,,-հարցրեցին նրանք:
Շնագայլը գլուխը բարձրացնելով ասաց. ,,Ինձ սիրամարգ կոչեք: Ես հիմա նույնքան գեղեցիկ եմ որքան սիրամարգը:,,-ասաց նա և սկսեց պտտվել, ցույց տալով իր կապույտ մորթին:
Բայց մյուս շնագայլերը չգամոզվեցին: ,,Եթե դու ,,սիրամարգ ես,,-ասաց նրանցից մեկը, ,,Դու կարո՞ղ ես բացել քո պոչը այնպես գեղեցիկ ինչպես դա կարող է անել սիրամարգը:,,
Շնագայլը կանգ առավ և ասաց. ,,Դե… ոչ, ես չեմ կարող դա անել:,,
,,Դու կարո՞ղ ես այն հպարտ և յուրահատուկ ճիչը արձակել, ինչպես դա անում է սիրամարգը:,,-հարցրեց մեկ ուրիշը:
Շնագայլը թափահարեց իր պոչը և խոստովանեց ,,Ոչ, ես ոչ էլ դա եմ կարող անել,,:
,,Ուրեմն պարզ է,, – ասացին նրանք։ ,,Դու այլևս շնագայլ չես, բայց դու հաստատ սիրամար էլ չես,,
Մյուս շնագայլերը ծաղրեցին նրան և վռնդեցին:
Թարգմանությունը կատարվել է այս էջից: