,,Ազատություն,,: Հայկ և Բել

,,Ազատություն,,: Հայկ և Բել

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։
2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։

ցանցակցավ, հողից պատրաստված, նվիրել, նրանից, ձեռք, ուրախանալ,դավադրություն

3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։

Հերոսը հեղինակն էր, ով իրեն ներկայացնում էր որպես երեխա: Նա ցույց էր տալիս, որ դեռևս փոքր ժամանակվանից նեղվում էր բարուրված լինելուց և պահանջում ազատություն: Եվ ասես այդ պահից սկսած նա խոսք տվեց իրեն միշտ ձգտել ազատության:

4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։

Այս հասկացությունը միանգամից մեր մոտ առաջացնում է միտք խոսքի ազատության մասին, ինչը շատ կարևոր է նրանով, որ ամեն մարդ ունի իր տեսակետը և լսելով միմյանց տեսակետերը մարդիկ ավելիին են կարող հասնել: Նաև կարևորվում է ընտրության ազատությունը:

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
2. Բնութագրի՛ր Հայկին։

Նա համառ էր, պատրաստ էր ռիսկային քայլեր անելու հանուն ազատության:Որոշ դեպքերում ազատության ցանկությունը դրսևորում էր որպես համառության և ոչ մեկին չենթարկվելու ձև:
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։

Բելը ձգտում էր տիրապետության տակ առնել բոլորին, որպես հզոր և պատվով արքա, բայց լինելով մարտի դաշտում նա վախեցավ և ծլկեց, ասես նրան էլ չհետաքրքրեր թե նա կունենա տիրապետություն թե ոչ: Հայկը խորհրդանշում է ազատություն, քանի որ նա համառ գտնվեց և պատրաստ եղավ իր սակավաթիվ զորքով մարտնչել Բելի զորքի դեմ:

4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։

Առասպելը հիշեցնում է,որ ազատության պահանջը ունի մեծ նշանակություն ազգի ձևավորման և գոյատևման համար:

5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Դաժան ճակատամարտ էր ընթանում Հայկի և Բելի զորքերի միջև: Շատերը տուժեցին մարտի դաշտում: Այն պահին, երբ Բելը ծլկեց, մեր առաջնորդը կայացրեց հստակ որոշում՝ նետահարել Բելին: Նրա դիպուկ հարվածից հետո, Բելը տեղում մահացավ, իսկ իր զորքը տեսնելով իրենց առաջնորդի մահը վախից փախան:

Leave a comment