
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Յուրօրինակ, փողկապ, կոնք, կանաչազարդ, բարձրասաղարթ, բարձրանալ, հինավուրց, փրփրադեզ, երդվել, ագեվազ, արտարբեր, աներախտ, անարդյունք, հազարաբեր, արցունք, դժխեմ, երջանիկ, մերձակա։
2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։
հուշարձան կոթող, լեռնադահուկային, հարավ-արևմուտք, հայ-ռուսական, ձյուն-ձմեռ, մուգ կանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրյա խոսակցական, 10-ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջառողջություն։
3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։
արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-5, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։
4. Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։
Բքախեղդ, միջնապատ, ոտնաչափ, մազանոթ, ճոճաթոռ, բնավեր, ոսկրախտ, հանքափոր, սևաչյա-բարդածանցավոր, անբարետես-բարդածանցավոր, նկարազարդ, ալեծուփ։
բարդ
5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։
Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, գիրք, ջիղ, գիշեր, պատճեն, բեռ, մեկնակետ, մենապար, հավատարմագիր, ուղեցույց։
տանուտերեր, պատկերներ, հավաքներ, մտքեր, գրքեր, ջղեր, գիշերներ, պատճեններ, մեկնակետեր, մենապարեր, հավատարմագիրներ, ուղեցույցներ
6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։
Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։
Մենք իրար թշնամի չենք։
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։
7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։
Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը, նա վերապրեց այդ արտասովոր պահը։
Քամուց մեղմ ճռնչում էր այգու դռնակը, որից մի քիչ առաջ մեկը անցավ։
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն, ։
8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/ և ստորգյալը /երկու գծով/։
Օդը սառն է։ օդը-ենթակա, սառը-ստորոգյալ
Ոմանք ինձ հասկանում են։ ոմանք-ենթակա, հասկանում են-ստորոգյալ
Այստեղ ապրել հնարավոր չէ։ ապրել-ենթակա, հնարավոր չէ-ստորոգյալ
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ այծերը-ենթակա, քայլում էին-ստորոգյալ, դունչը-ենթակա, մենկնում-ստորոգյալ, գլուխը-ենթակա, կախել-ստորոգյալ
Այդ ամենը տևում է ընդամենը մի ակնթարթ։ ամենը-ենթակա, տևում է-ստորոգյալ
Դա լսելով՝ ներկաներից մի քանիսը գունատվեցին։ մի քանիսը-ենթակա, գունատվեցին-ստորոգյալ
9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։
Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։
Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։
Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։
10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։
Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․
ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր,
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է,
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։
11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։
4, 2, 1, 3
12. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տված բառագործածության սխալները և ուղղիր։
Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։
ճապոնացի
Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։
իսկապես
13. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։
Պարզ դարձավ, որ ամբոխը չեն հավատում իրենց առաջնորդին։ չի
Այդ ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ է
14. Կետադրի՛ր նախադասությունները։
Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։
Դեմուդեմ հուռթի արտերն են՝ կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը՝ կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին։
Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապույտ երկնքում աստղեր են առկայծում։
15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։
Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։
հարևան-դրկից
մթնշաղ-աղջամուղջ
հուռթի-արգավանդ
մագիլ-ճիրան
քղանցք-փեշ
կուլա-փարչ
թառանչ-հառաչ
նիհար-վտիտ
բաժակ-գավաթ
խուրձ-տրձակ
կտրիճ-արի
որմ-պատ
16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։
Աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցրեց դռանը։
ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա
Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։
կերպարանք, մտնել, չհայտնել, ես