
Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։
Զինվորների
3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։
Այստեղ ուսումը համեմատվում է արդեն պատրաստ հացի հետ: Հացը մարդուն ծառայում է որպես սնունդ, իսկ գիտելիքը՝ուղեղի ծնունդ:
4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝ Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։
Կարծում եմ, որ Մամփրեն ասում էր, թե իր կարծիքով պետք չէ գրել վստահել մի մարդու՝ով ուզում է վատ և սխալ բանր գրել:
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։
Նա իրեն զգում էր, որպես գրերի արքա, նրա համար տառերը արդար և ճշմարիտ բաները արձանագրելու համար էին:
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։
7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք ունես դու։
Որոշները ծիծաղելի էին համարում դա, որոշները հերոսություն՝հաշվի առնելով նրա տարիքը: Անձամբ ինձ համար նա մեծ գործ արեց, որոշելով որ պետք է իմանա հայոց գրերը:
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։
Նա փորձում էր այնպես անել, որ պապիկը չընկճվի, բայց միաժամանակ իրենն էր պնդում:
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։
10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը։
Նախևառաջ երկրի մշակույթի համար, որպիսզի լինես ճանաչված և առանձնահատուկ քո տառերով, որպիսզի կարողանաս արձանագրել քո հայրենիքի համար կարևոր նյութեր: