Փաստեր և պնդումներ

Փաստեր և պնդումներ

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։  Պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ պնդում

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ պնդում

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ պնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ պնդում

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ պնդում

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։

Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։

Խալիֆան հավատում էր, որ երկրի մշակույթն է կարևորը:

Բ․ Հետաքրքրասեր Բեսսին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։

Բեսսին սիրում էր արդյունավետ մտածել:

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։

Օրենքները պետք է կոնկրետ և հստակ նպատակ ունենան:

Leave a comment