Կանանց դերը ազատության և ազգային ինքնության պահպանման պայքարում

Կանանց դերը ազատության և ազգային ինքնության պահպանման պայքարում

Ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման պայքարը ազգի համար միշտ էլ կարևոր բան է եղել։ Այս պայքարներում մեծ դեր են ունեցել բոլորը: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել կանանց դերի վրա: Ամեն մի կին յուրահատուկ դեր է ունեցել, կանայք ներգրավված են եղել  կրթության, մշակույթի, քաղաքական,հասարակական կամ այլ ոլորտներում։ Որպես անհատ՝ կինը տարբեր պատմական ժամանակաշրջաններում միշտ մասնակցել է ազգի ճակատագրի համար կարևոր գործըթացներին, ազդեցություն թողնելով իր երկրի վրա։

Ազատության և ազգային ինքնության պահպանման համար միայն տղամարդիկ չեն, որ պայքարում են կանայք էլ նշանակալի դեր ունեն՝ իրենց հոգատարությամբ, քաջությամբ ու խիզախությամբ։

Այս ամենը շատ տպավորչ կերպով արտահայտված է Միքայել Նալբանդյանի ,,Իտալացի աղջկա երգը ստեղծագործության մեջ: Նրա ստեղծագործության մեջի Իտալացի աղջկա կերպարը հրաշալի պատկերում է կնոջ կարողությունը ներգրավվել հայրենիքի պաշտպանության մեջ: Աղջիկը ներգրավվում է պատերազմական գործողությունների մեջ, ճանապարհում եղբորը, նվիրում դրոշը, գիշերները չի քնում՝ մտածելով իր ազգի մասին, արտասուքներով սպսում և հույս փայփայում, որպեսզի զորքը կարողանա պայքարել թշնամու դեմ։ Բանաստեղծության հերոսուհին, չնայած ուղղիղ ձևով չի մասնակցում պատերազմին, բայց կանգնում է իր եզբոր, ազգի կողքին և դառնում պայքարի խորհրդանիշը բանաստեղծության մեջ։

Հայոց պատմության մեջ էլ կան բազմաթիվ նման օրինակներ։ Կան շատ թագուհիներ, որոնք քայլեր են արել պայքարը հաղթելու համար։ Ամենանշանավոր թագուհիներից մեկը Փառանձեմն է՝ Արշակ 2-րդի կինը: Երկիրը շրջափակված էր և վտանգի մեջ, նա չխաբնվեց պարսկական թագավորին, զորք դրեց Արտագերս ամրոցում, պաշտպանեց գանձարանը և ապահովեց իր որդու անվտանգությունը՝ ուղարկելով նրան Հռոմ՝ ճանաչում ու օգնություն ստանալու համար, ինչի շնորհիվ էլ մենք փրկվեցինք։ Նրա քաջությունը, դիվանագիտական հմտությունները և անձնական զոհաբերումը, դարձան պատճառ որ Մեծ Հայքը շարունակի գոյություն ունենալ նույնիսկ առանց արքայի ներկայության։

Այսպիսով՝ և՛ բանաստեղծական և՛ պատմական իրադարձությունները ցույց են տալիս, որ կանայք կարող են կարևոր լինել ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման գործում։ Նրանք կարող են լինել ոգեշնչող, պաշտպանող ու գործող,  ցուցաբերել հոգատարություն, խիզախություն և պատասխանատվություն, ինչը ցույց է տալիս, որ ազգի գոյությունն ու ազատությունը նաև նրանց նվիրումն ու պայքարի արդյունքն է։

Leave a comment