Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս կիսամյակում ես ձեռք եմ բերել լավ արդյունքներ հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Այս տարի աշխատելը շատ ավելի կարևոր էր, քանի որ սովորում եմ քննական դասարանում: Ճիշտ է մի փոքր դժվարություններ եմ ունեցել, բայց փորձել եմ դրանք հաղթահարել։ Ինձ համար կարևոր էր, որ մենք հայոց լեզու և գրականություն առարկաներից պատրաստվում էինք քննությանը՝ թեստերի և էսսեների միջոցով: Գրականութունից շատ էսսեներ եմ գրել, որոնք ընդլայնել են իմ մտածողությունը:

Շատ տարբեր թեմաներից էսսեներ եմ գրել, որոնցից մեծ մասը հաջողված է, բայց ինձ ամենաշատը դուր են գալիս ,,Բարին և չարը հայկական հեքիաթներում,, և ,,Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ,, էսսեները:

Այս կիսամյակում կատարած նախագծերից ես համարում եմ հաջողված իմ անհատական նախագիծը, որտեղ թարգմանել եմ տարբեր առակներ անգլերեն լեզվից: Այն զարգացրել է իմ լեզվական հմտությունները և օգնել ավելի լավ հասկանալ թե ինչ բառերի ընտրությամբ թարգմանություններ կատարեմ։

Կարդացել եմ տարբեր գրքեր, որոնցից ամենահետաքրքիրը Մարկ Լևիի ,,Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը,,-գիրքն էր: Գրքում ամեն ինչ շատ գեղեցիկ էր նկարագրված, անպես որպեսզի դու նույնպես զգաս թե ինչ իրավիճակ է գրքի հերոսների մոտ:Կարծում եմ գիրքը ուզում էր փոխանցել, որ ինչ էլ լինի պիտի գնաս երազանքիդ ետևից: Սյուժեն էլ շատ հետաքրքիր էր, այնպես որ խորհուրդ եմ տալիս կարդալ:

Ամփոփելով կարող եմ ասել, որ այս կիսամյակը ինձ համար արդյունավետ էր հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Չնայած դժվարություններին՝ կարողացել եմ հաղթահարել դրանք և հասնել լավ արդյունքների։ Կատարածս աշխատանքները, էսսեները, թեստերը, ընթերցածս գրքերն ու նախագիծս նպաստել են իմ գիտելիքների և մտածողության զարգացմանը և օգտակար փորձ են դարձել իմ հետագա ուսման համար։

Leave a comment