Այսօր դպրոցում ճամբարային երկրորդ օրն էր։ Օրը ջոկատում անցավ հետաքրքիր։ Մենք իրականացրինք մի շարք նախագծեր։ Առաջին նախագիծը նվիրված էր ազգագրական փառատոնին, որի շրջանակում խմբերով ,,Սասնա ծռեր,, էպոսի ճյուղերի հիման վրա ստեղծում էինք կոմիքսներ՝ օգտվելով նաև արհեստական բանականությունից։ Հաջորդ ժամին իրականացրինք սովորողների առաջարկած նախագծերը։ Մասնակցեցինք մեր ընկերների կազմակերպած վիկտորինային, որը հետաքրքիր ու ուսուցողական էր, և արդյունքում մեր թիմը հաղթեց։ Օրվա ընթացքում այցելեցինք նաև ավագ դպրոցի աշխատարաններ։ Իմ այցելած աշխատարանում ներկայացված էր նախագիծ-խաղ, որտեղ աովորողները բաժանվում են խմբերի և ստեղծում երկիր։ Այդ նախագիծը նախորդ ուսումնական տարվա ամռանը իրականացվել էր նաև մեր ջոկատի կողմից։ Ընդհանուր առմամբ օրը անցավ շատ հաճելի և արդյունավետ։