Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Ճամբարային շրջանը հավես անցավ։ Այդ օրերի ընթացքում ես անցկացրեցի լավ պահեր։

Մենք մեր ջոկատով իրականացրել ենք տարբեր նախագծեր, մասնակցել ենք ճամփորդությունների և տարբեր հետաքրքիր գործունեությունների։ Մեր նախագծերից մեկը ազգագրական փառատոնն էր, որի ընթացքում մենք մեր էպոսի հիման վրա ստեղծում էինք կոմիքսներ։ Այդ աշխատանքը շատ հետաքրքիր էր և օգնեց ավելի լավ ճանաչել մեր մշակույթը։

Ճամբարի ընթացքում այցելել ենք աշխատարաններ, որոնք գտնվում էին մեր ավագ դպրոցում։ Այնտեղ ունեցել ենք հետաքրքիր զրույցներ, տարբեր թեմաների շուրջ։ Խաղացել ենք և՛ մեր ջոկատի և՛ այլ ուսուցիչների կազմակերպած բազմաթիվ խաղեր։ Կազմակերպել ենք նաև թեյախմություն, որը շատ լավ անցավ։

Գնացել ենք սահադաշտ, ինչը ամենահավես բանն էր։ Բացի այդ, գնացել ենք թատրոն և դիտել «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացումը, որտեղ խաղում էր նաև մեր դպրոցի աշակերտներից մեկը, ինչը կոնկրետ ինձ շատ դուր եկավ։ Գնացել ենք նաև կինոթատրոն։

Մեզ այցելության էին եկել բանկի ներկայացուցիչներ, որոնք մեզ սովորեցրել են, թե ինչպես ճիշտ ծախսել և կառավարել գումարը։ Հանդիպումը անցել էր խաղերի և հետաքրքիր քննարկումների միջոցով։ Նաև ճամբարի ընթացքում կազմակերպել և խաղացել ենք բազմաթիվ վիկտորինաներ։

Ընդհանուր առմամբ, օրերը անցել են շատ հավես, և դա է այն պատճառը, որ ես սիրում եմ ճամբարը։

 

Leave a comment