Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում` կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները` արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը` արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց.

-Լա՛վ լսեցեք, ո՛վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի, ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհէկ, չէի, անէ։

Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի  սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

սրբապատկեր, թուխամորթ, ձվաձև, այգեգործ, ուղղաձիգ, տնտես, սիգաճեմ, դափնեվարդ, ոսկեզօծ, միջադեպ, չվացուցակ, որդեսեր

Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

ենթակազմ, համահունչ, թերուս, նախալեզու, հակադրել, ներուժ

Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ  կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպից և պղտոր հեղեղից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահման՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Leave a comment