Ի՞նչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ։
Այն օգտագործվում է ախտահանման նպատակով
Պատմության ընթացքում հաճախ են հայտնվում մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել հասարակության կյանքը դեպի լավը: Նրանց գաղափարները շատ գործունակ են լինում, բայց հաճախ չեն ընդունվում ժողովրդի կողմից: Այդպիսի լուսավորիչներ էին և՛ մադրասի խմբակի անդամները և՛ ,,Առաքյալը,, վիպակի հերոս Պետրոս Կամսարյանը:
Եվ՛ ,,Առաքյալը,, ստեղծագործության և՛ Մադրասի խմբակի դեպքերում գործունեությունները ուղղված էին հայրենիքի փրկությանը, բայց դրանք չիրագործվեցին, քանի որ կար խորը անդունդ վերնախավի պատկերացրած գաղափարների և ժողովրդի հետամնաց վիճակի միջև:
Մադրասի խմբակը ազդված լինելով Եվրոպական լուսավորությունից առաջարկում էր հայաստանի համար հանրապետական կարգեր և սահմանադրություն (,,Որոգայթ փառաց,,): Սակայն նրանց նախնական նպատակն էր ժողովրդին տգիտությունից ազատել: Նույն խնդիրին բախվեց նաև Կամսարյանը: Նա՝ ոգևորված գնում է գյուղ՝ այտեղի կարիքները հոգալու և խնդիրները լուծելու: Սակայն ստեղծագործության վերջում երևում է, որ Չիբուխլուն և Սևանը մնում են ,,անշարժ և անփոփոխ,,:Լուսավորական գաղափարների մյուս ձախողման պատճառն էր կազմակերպվածության և միասնության պակասը: Մադրասի խմբակը գործում էր Հնդկաստանում՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Նրանց գրքերը արգելվեցին Սիմոն Երևանցու և եկեղեցու կողմից: Մուրացանի հերոսի դեպքում մենք տեսնում ենք նույն պատկերը. Կամսարյանը գնում է գյուղ, բայց մնում է օտար այդ միջավայրում: Նրա խոստումները մնացին որպես ճառեր, քանի որ նա չկարողացավ իրականացնել իր մտքերը: Պատճառներից մեկը նաև այն էր, որ ժողովուրդը դեռ պատրաստ չէր ընդունելու կրթությունը և ազատությունը, որպես կենսական պահանջմունք:
Այսպիսով համադրելով Մադրասի խմբակի և ,,Առաքյալը,, ստեղծագործության կողմերը մենք տեսնում ենք, որ միայն գաղափարը բավարար չէ հասարակությունը և դրա դրությունը փոխելու համար: Մադրասի խմբակի և Պետրոս Կամսարյանի լուսավոր գաղափարները ձախողվեցին, քանի որ կար հսկայական տարբերություն նրանց գաղափարների և իրականության միջև: Հասարակությունն էլ պատրաստ չէր փոփոխությանը, իսկ ,,առաքյալներն,, էլ անձամբ չէին պատկերացնում այն իրականությունը, որը պետք է վերափոխեին: