Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
1. Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։
Իմ կարծիքով գերիշխում են ցավը և վախը, բայց հեղինակը ,,կանչում,, է Նաիրի երկրին, ինչը ցույց է տալիս որ կա նաև հույս և հավատ:
2. Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։
Կարծում եմ հռետորական նախադասությունն է ,,Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…,, կարծես թե հեղինակը արտահայտի իր մտքերը և ոչ թե ակնկալի պատասխանի:
3. Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։
Նա հուսահավտած է, որ վերջին պոետն է, բայց դրա հետ մեկտեղ նա պատասխանատություն է վերձնում իր վրա և կարծես լինելով վերջին պոետը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի լեզուն և այլ արժեքները պահպանվեն:
4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։
Դու վերջինը չե՛ս,
իսկ ես կենդանի եմ,
ես քեզ հետ եմ և քո երգերում:
5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։
Ըստ բանաստեղծության Նաիրին սկզբում պայծառ էր և ուրախ, բայց հետո ասես խոցված լիներ,բայց ինչքան էլ այն ցավ կրած լիներ դեռ ողջ էր:
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։
Հերոսը գարնան հետ վերածնդունդ էր ապրում, զգում էր իրեն թարմացած և երջանիկ
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։
Ես այս արտահայտությունը հասկանում եմ, որպես վատ մտքեր, միայնակ լինել և բացասական էներգիա:
4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։
ոսկեղեն հեռու, քնքշաբույր ծաղիկներ, խոսուն-սառնորակ հեղեղներ, հրեղեն խաղ, պայծառ աչքեր
5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։
Քանի որ գարնանը բնությունը ծաղկում է ձմռանից հետո և դա համեմատելով կյանքի հետ ներկայացվում է որպես նոր կյանքի կամ հույսի խորհրդանիշ:
6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։
Իմ կարծիքով բանաստեղծությունը մարդու ներաշխարհի մասին է և այն ավելի լավ արտահայտելու համար այն համեմատվում է բնությաներևույթների հետ:
7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։
Այո՛, բնության երևույթները նկատելով մարդը կարող է իր տրամադրությունը և հոգեվիճակը փոխել:
8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։
9. Բանաստեղծության վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։
Հնչո՛ւմ են երգեր, ասո՛ւմ են՝ գարուն:
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։
մեղմ լույս ունեցող, անխաթար, լուսաշտարակ
2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։
Կարծես հանգիստ բայց միաժամանակ հուսահատ շրջան լինի:
3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։
Կարծում եմ, որ նա դիմում էր իր սիրելիին:
4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
Այս քառատողը ցույց է տալիս, որ հեղինակի կյանքը լի է խավարով, բայց նա ուժ է գտնում այն անձի մեջ ով իրեն ծառայում է որպես փարոս:
5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։
Բանաստեղծը հիշում է իր սերը, որը երբեք չի մոռանա և պահելով նրա նկարը իր սրտում ուժ է գտնում իր մեջ և անցնում դժվարություննների կամ տապառանքների միջով:
Ընթերցել
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…