Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ

Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ

Լուսանկարչության մեջ օգտագործվում են հալոգենների միացություններ, հատկապես՝ բրոմի, քլորի և յոդի միացությունները արծաթի հետ։ Դրանք կոչվում են արծաթի հալոգենիդներ։ Ամենահայտնիներն են արծաթի բրոմիդը (AgBr), արծաթի քլորիդը (AgCl) և արծաթի յոդիդը (AgI)։

Այս նյութերը շատ զգայուն են լույսի նկատմամբ։ Երբ լույսը ընկնում է լուսանկարչական ժապավենի վրա, արծաթի հալոգենիդները քայքայվում են և առաջացնում մետաղական արծաթ։ Այդ փոփոխության շնորհիվ ձևավորվում է լուսանկարի պատկերը։

Հատկապես լայնորեն կիրառվել է արծաթի բրոմիդը՝ սև-սպիտակ լուսանկարչության մեջ։

Այսպիսով, լուսանկարչության զարգացման մեջ կարևոր դեր են ունեցել բրոմի, քլորի և յոդի միացությունները։

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն

Գենետիկան ուսումնասիրում է

ա. կենդանիների վարքը

բ. ժառանգականությունն ու փոփոխականությունը

գ. բույսերի կառուցվածքը

դ. Երկրի կառուցվածքը

Ժառանգականությունը նշանակում է

ա. օրգանիզմի շարժվելու ունակություն

բ. ծնողներից սերունդներին հատկանիշների փոխանցում

գ. սննդի մարսում

դ. շնչառություն

Փոփոխականությունը նշանակում է

ա. օրգանիզմների նմանությունը

բ. օրգանիզմների տարբերությունները

գ. միայն աճը

դ. միայն բազմացումը

Ժառանգական տեղեկատվության հիմնական միավորը կոչվում է

ա. հյուսվածք

բ. գեն

գ. օրգան

դ. բջիջ

Գեները գտնվում են

ա. ցիտոպլազմայում

բ. կորիզում

գ. թաղանթում

դ. վակուոլում

Քրոմոսոմները գտնվում են

ա. բջջաթաղանթում

բ. կորիզում

գ. ցիտոպլազմայում

դ. ռիբոսոմներում

Մարդու մարմնի բջիջներում քրոմոսոմների թիվը

ա. 23 է

բ. 46 է

գ. 44 է

դ. 48 է

Օրգանիզմների տարբերությունները կարող են առաջանալ

ա. միայն ժառանգականության պատճառով

բ. միայն միջավայրի ազդեցությամբ

գ. ժառանգականության և միջավայրի ազդեցությամբ

դ. միայն սննդի պատճառով

Ժառանգական փոփոխականության օրինակ է

ա. մաշկի արևայրուքը

բ. աչքերի գույնը

գ. մկանների զարգացումը մարզումից

դ. վերքի լավացումը

Գենետիկական հատկանիշները փոխանցվում են

ա. շնչառության միջոցով

բ. արյան միջոցով

գ. ծնողներից սերունդներին

դ. սննդի միջոցով

Փիղը և շունը

Փիղը և շունը

Մի ժամանակ, մի մեծ թագավորությունում մի թագավոր է լինում, ով շատ է սիրում կենդանիների։ Նրա ամենասիրելի կենդանին հսկա փիղն էր։ Թագավորը փղի համար մի մեծ կացարան է կառուցում և մի խնամակալ նշանակում, որպեսզի վերջինս միշտ կուշտ պահի ու լավ խնամի կենդանուն։

Մի արևոտ օր մի փոքրիկ շուն մոլորվում ու մտնում է փղի կացարան։ Փիղը, որն այդ պահին հանգստանում էր, տեսնում է, թե ինչպես է շունն ուտում իր կերից։ Նա ամենևին չի բարկանում և սիրով կիսում է իր սնունդը շան հետ։ Շատ չանցած՝ փիղն ու շունը մտերիմ ընկերներ են դառնում։ Շունը որոշում է մնալ փղի մոտ, իսկ խնամակալը թույլ է տալիս՝ տեսնելով, թե ինչպես է շունն օրեցօր առողջանում ու կազդուրվում։

Մի օր մի գյուղացի տեսնում է շանը և ցանկանում է նրան իր հետ տուն տանել։ Նա խնամակալին գումար է առաջարկում շան դիմաց։ Խնամակալը, թեև իրավունք չուներ, գայթակղվում է փողով և թույլ է տալիս գյուղացուն տանել շանը։

Շան գնալուց հետո փիղն իրեն շատ միայնակ ու տխուր է զգում։ Նա այնքան էր կարոտել իր փոքրիկ ընկերոջը, որ դադարում է ուտել ու խմել և սկսում է թուլանալ։ Երբ թագավորն իմանում է այս մասին, անձամբ գալիս է տեսնելու, թե ինչ է պատահել։

Խնամակալը վախենում էր թագավորին ճշմարտությունն ասել, ուստի ձևացնում է, թե չգիտի փղի տխրության պատճառը։ Թագավորն ուղարկում է իր բժշկին, սակայն բժիշկն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու է փիղն այդքան վշտացած։ Այդ ժամանակ թագավորի օգնականները սկսում են հարցուփորձ անել մարդկանց անհետացած շան մասին։

Թագավորը, ցանկանալով օգնել իր սիրելի կենդանուն, հայտարարում է, որ ով վերադարձնի շանը, մեծ պարգև կստանա։ Գյուղացին, որի մոտ էր շունը, լսում է սա և շանը բերում թագավորի մոտ։ Նա պատմում է, թե ինչպես է շանը ձեռք բերել խնամակալից։

Խնամակալը ներողություն է խնդրում իր արարքի համար։ Թագավորն անչափ ուրախանում է՝ տեսնելով փղին ու շանը կրկին միասին։ Նա կարգադրում է, որ շունն այսուհետ միշտ մնա փղի կողքին։ Թագավորը նաև ստիպում է խնամակալին վերադարձնել գյուղացու փողերը և պատշաճ հոգ տանել թե՛ փղի, թե՛ շան մասին։

Փիղն ու իր ընկեր շունը շատ երջանիկ էին։ Նրանք միասին համեղ ընթրեցին և շարունակեցին ապրել հաշտ ու համերաշխ իրենց մեծ տանը։

Թվաբանական պրոգրեսիա, առաջին N անդամների գումարը

Թվաբանական պրոգրեսիա, առաջին N անդամների գումարը

1)Արտահայտությունն արտահայտե´ք a1-ով ու d-ով.
ա) a5 + a10

a1+4d+a1+9d=2a1+13d
բ) a3 + 2a7

a1+2d+2a1+12d=3a1+14d
գ) a7 + a8 — 2a6

a1+6d+a1+7d-2a1-10d=3d
դ) a15 + a17 — 2a16

a1+14d+a1+16d-2a1-30d=0

2){an} թվաբանական պրոգրեսիայում գտեք
ա) a2 և d-ն, եթե a1 = 5, a3 = 13 ;

9 4


բ) a1 և d-ն, եթե a2 = 3 , a10 = 19 ;

1 2


գ) a2 և d-ն, եթե a12 = — 2 , a3 = 7 ;

-1
դ) a101 և d-ն, եթե a12 = 20,5 ; a7 = 10, 5 :

2

3)Տրված է {an} թվաբանական պրոգրեսիան։ Հաշվեք․
ա) S20 — ը, եթե a1 = 1 , a20 = 20 ;\

s20=20*1+20/2=210
բ) S13, եթե a1 = 17, a13 = 13 ;

s13=13*17+13/2=195
գ) S30, եթե a1 = — 10 a30 = 20 ;

s30=30*-10+20/2=150
դ) S17, եթե a1 = 11, a17 = 19 :

s17=17*11+19/2=255