Մարդու կյանքի ընթացքում լինում են պահեր, երբ նա կանգնում է դժվար ընտրության առաջ: Այդպիսի պահերին է բացահայտվում նրաիրական բնավորությունը, անձնավորությունը և խիղծը: Աչ միշտ է հեշտ ճիշտ որոշում կայացնել, հատկապես երբ կան ձեռնտու և շահութաբեր խոստումներ կամ անձնական շահ: Սակայն հենց այդ ճակատագրական պահերին էն որոշվում մարդու անունը և արժանապատվությունը:
Ճակատագրական պահերին է որոշվում մարդու իրական արժեքը՝ հենվելով նրա քայլի վրա: Հայրենասիրական քայլերի դեպքում մարդու անունը մնում է բարձր որպես հայրենիքին հավատարիմ մարդ, իակ անձնական շահը ընտրելու դեպքում նա կործանում է և՛ իրեն և՛ հայրենիքին:Այս միտքը հստակ երևում է Թմկա տիրուհու և Այծեմնիկի քայլերը համեմատելուց: Հովհաննես Թումանյանի ,,Թմբկաբերդի առումը,, ստեղծագործության մեջ Թմկա տիրուհին պաշարման ժամանակ լսու է Շահի խոստումների մասին: Շահը խոստանում էր նրան գահ, փառք և հարստություն: Նա տատանվում էր երկար ժամանակ, բայց վերջում ընտրեց շահը՝դավաճանելով հայերնիքին և ամուսնուն, բացելով բերդի դարպասները: Նրա այդ ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպես է կարող շահամոլությւոնը կործանել մարդու պատիվը:
Այծեմնիկը իր քայլերով ամբողջությամբ հակասում էր Թմկա տիրուհուն: Անիի պաշտպանության գործում՝1124 թվականին, Այծեմնիկը պարիսպներին կանգնած ակտիվորեն պայքարում էր թշնամու դեմ: Ըստ պատմիչների կին-քաղաքացու դերը մեծ էր ոչ միայն հասարակական գործերի, այլ նաև քաղաքի պաշտպանության մեջ: Չնայած նրան, որ Այծեմնիկը զոհվեց, նրա անունը պահպանվեց իր հայրենասիրական քայլերի շնորհիվ:
Այսպիսով,՝ համեմատելով այս երկու կանանց քայլերը նմանատիպ իրավիճակներում, տեսնում ենք, որ մարդը իր քայլերով է պահպանում իր անունը: Ճիշտ քայլերի դեպքում մարդու անունը մնում է հարգված, իսկ դավաճանության դեպքում մարդու անունը մնում է, որպես ,,անեծք,,: