1. Ներկայացնել օրգանիզմների անհատական զարգացումը՝ սաղմնային և հետսաղմնային զարգացում:
Օրգանիզմի անհատական զագացումը կոչվում է օնտոգենեզ: Այն բաժանվում է երկու փուլերի՝ սաղմնային և հետսաղմնային: Սաղմնային զարգացումը սկսվում է բեղնավորման ժամանակ և տևում մինչև ծնունդ կամ ձվից դուրս գալը: Հետսաղմնային զարգացումը սկսվում է ծնունդից հետո և շարունակվում մինչև մահ։
2. Լրիվ և թերի կերպարանափոխություն:
Կերպարանափոխությունը լինում է 2 տեսակի՝ լրիվ և թերի: Լրիվ կերպարանափոխության ժամանակ օրգանիզմը ամբողջությամբ կերպարանափոխվում է, իսկ թերի կերպարանափոխության ժամանակ օրգանիզմը նման է հասուն օրգանիզմին: Լրիվ կերպարանափոխության լավ օրինակ է թիթեռը: Թրթուրը տարբերվում է հասուն թիթեռից: Իսկ թերի կերպարանափոխության օրինակ է մորեխը: Թրթուրը նման է հասուն մորեխին:
3. Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն:
Ժառանգականությունը օրգանիզմների հատկությունների փոխանցումն է ծնողներից սերունդներին։ Ժառանգականության հիմնական հիմքն է ԴՆԹ-ն: Փոփոխականությունը օրգանիզմների տարբերվելու ունակությունն է, նույնիսկ եթե նրանք նույն տեսակի են։ Օրինակ՝ նույն ընտանիքում երեխաները կարող են տարբերվել արտաքինով, աձքերի գույնով, մազերի գույնով և այլն:
4. Օրգանիզմենրի բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը:
Օրգանիզմը ունի 2 բազմացման եղանակ՝ սեռական և անսեռ: Անսեռ բազմացման ժամանակ օրգանիզմը առաջանում է մեկ ծնողից: Անսեռ բազմացման առավելությունն է, որ պահանջվում է ավելի քիչ էներգիա, կարճ ժամանակում առաջանում է մեծ սերունդ, բայց թերությունը այն է որ սերունդը ամբողջապես նման է ծնողին: Սեռական բազմացման ժամանակ մասնակցում է երկու ծնող: Սեռական բազմացման թերույուններն են, որ պահանջվում է շատ էներգիա և գործընթացը երկար է: Իսկ առավելությունը այն է, որ առկա է սերնդների տեսակների զարգացում և ապահովվում է հարմարվողականություն:
5. Մենդելի 1-ին օրենք:
Երբ խաչասերում են երկու մաքուր ծնող, որոնք տարբերվում են մեկ հատկանիշով առաջին սերունդը ստանում է Aa գենոտիպ և բոլորը ունեն նույն ֆենոտիպը: Այդ դեպքում դոմինանտ գենը արտահայտվում է իսկ ռեցեսիվը չի արտահայտվում,բայց մնում է գենոտիպում:
6. Մենդելի 2-րդ օրենք:
Երբ առաջին սերնդի հիբրիդները ՝Aa խաչասերում ենք իրար հետ երկրորդ սերնդում գեները բաժանվում են և ստացվում է 1AA 2Aa 1aa: Այսինքն ֆենոտիպի հարաբերությունը լինում է 3:1: Այսինքն երեքը կունենան դոմինանտ հատկանիշ իսկ մեկը ռեցեսիվ:
7. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները:
Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։
Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն