1. Ի՞նչ եղանակով կարելի է մեծացնել կոճի մագնիսական դաշտը:
Կարող ենք մեծացնել հոսանքի ուժը, գալանների թիվը ավելացնել կամ կոճի ներսում տեղադրել երկաթե մի բան:
2. Ինչո՞ւ կոճի գալարների թիվը մեծացնելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:
Որովհետև յուրաքանչյուր գալար ստեղծում է մագնիսական դաշտ ու երբ գալարները շատանում են նրանց դաշտերը միանում են ու դառնում ավելի ուժեղ։
3. Ինչո՞ւ կոճի ներսում երկաթե միջուկ տեղադրելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:
Երկաթը լավ մագնիսացվող նյութ է․ այն ուժեղացնում է մագնիսական դաշտը, այդ պատճառով դաշտը դառնում է ավելի հզոր։
4. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս:
Էլեկտրամագնիս են անվանում այն սարքը, որը մագնիսական հատկություն է ստանում էլեկտրական հոսանք անցնելու ժամանակ:
5. Բերեք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ:
Օրինակ՝ բարձրախոսները:
6. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:
Կողմնացույցը ունի ազատ պտտվող մագնիսական սլաք, որը տեղադրված է առանցքի վրա և փակված է պատյանում։
7. Ինչպե՞ս են կողմնացույով որոշում հորիզոնի կողմերը:
Սլաքը միշտ ցույց է տալիս հյուսիս–հարավ ուղղությունը։ Սլաքի հյուսիս ցույց տվող ծայրը ցույց է տալիս հյուսիսը, իսկ հակառակ կողմը՝ հարավը։ Դրանց օգնությամբ նաև որոշում են արևելքը և արևմուտքը:
8. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ կողմնացույցի սլաքը Երկրի տվյալ վայրում տեղակայվում է որոշակի ուղղությամբ:
Որովհետև Երկիրը ունի մագնիսական դաշտ, և քանի որ սլաքն էլ է մագնիս այն թեքվում է դեպի մագնիսի բևեռների ուղղության:
9. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:
Հյուսիսում և Հարավում
10. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:
Որ մագնիսական բևեռները չեն համընկնում աշխարհագրական բևեռների հետ, դրա պատճառով կողմնացույցը ցույց է տալիս մի փոքր թեք ուղղություն։
11. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը և ինչով է այն պայմանավորված:
Մագնիսական փոթորիկը Երկրի մագնիսական դաշտի ուժեղ խանգարում է, որը պայմանավորված է Արևից եկող մասնիկների հոսքով: