Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․

Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․

1. Ե՞րբ է մագնիսական դաշտում տեղադրված հաղորդչի վրա ուժ ազդում:

Երբ հաղորդչով հոսանք է անցնում և այն գտնվում է մագնիսական դաշտում։

2.Ինչպե՞ս է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտում ազդող ուժը կախված հոսանքի ուղղությունից:

Եթե փոխվի հոսանքի ուղղությունը, ուժի ուղղությունն էլ կփոխվի։

3. Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո:

Երբ շրջանակի հարթությունը ուղղահայաց է մագնիսական դաշտի գծերին։

4.Ի՞նչ տեղի կունենա, եթե չփոխվի հոսանքի ուղղությունը մագնիսական դաշտում պտտվող շրջանակում:

Շրջանակը կպտտվի միայն կես շրջադարձ և կկանգնի։

5.Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն:

Էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխում է մեխանիկականի։ Կազմված է մագնիսներից, շրջանակից, կոլեկտորից և խոզանակներից։

6.Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում:

Կոլեկտորը փոխում է շրջանակում հոսանքի ուղղությունը։

7.Ի՞նչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները:

Դրանք արդյունավետ են, քիչ է աղմուկը և հեշտ են կառավարվում։

8.Նշեք էլեկտրաշարժիչների մի քանի կիրառություն:

Օգտագործվում են օդափոխիչներում, լվացքի մեքենաներում, էլեկտրական գործիքներում, էլեկտրագնացքներում։

9.Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում:

Այն երևույթը, երբ մագնիսական դաշտի փոփոխությունից հաղորդչում առաջանում է հոսանք։

10. Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը:

Ունի մագնիս, պտտվող շրջանակ, օղակներ և խոզանակներ։

11.Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական:

Այն հոսանքը, որի ուղղությունն ու մեծությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում են։

12. Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը: Որքա՞ն է այդ հոսանքի պարբերությունը:

50 Հց, պարբերությունը՝ 0.02 վրկ։

13.Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան՝ ա. էլեկտրակայաններում, բ. ջերմաէլեկտրակայաններում:

ջրի էներգիայի շնորհիվ

վառելիքի այրման արդյունքում ստացվող ջերմային էներգիայի շնորհիվ։

Leave a comment