Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։
Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։
-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։
Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում, ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։
Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։
1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։
հիմար
2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։
բաժակ
3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։
մի քանի
4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։
Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։
5
5. Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով։ Ի՞նչ պաշտոն է ունի Շառլ Ազնավուրով բառը։
միջոցի անուղակի խնդիր
6. Դո՛ւրս գրիր բարդ բառ։
կալվածատեր
7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։
Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։
հին- որոշիչ
գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր
որին- ենթակա
ուղարկում են -ստորոգյալ
8. Դո՛ւրս գրիր կապ։
մինչև
9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։
Տիրոջը չվիրավորելու համար:
10. Տեքստի ո՞ր բառը կարող է նշանակել հայացք /ոչ ուղիղ իմաստով/ ։
համոզմունք
11. Դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը։
հիվանդանում
12. Դո՛ւրս գրիր բացահայտիչ։
գավաթի ներսում
13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։
ծանր հիվանդանալ
14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը։
ամենափոքր
15. Դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը։
ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում
16. Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում, ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։
Դո՛ւրս գրիր որոշիչը։
հիմար, սովորական