Քելե լաո

Քելե լաո

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։

ականջ, ցավ տալ, տոպրակ, երդում, անբաժան, խենթ, խուճապ

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

ինչպես, արի

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Հայրենիքը, Արևմտյան Հայաստանը։

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը հայրենասիրական էր։ Նկարագրվում էր կարոտը, ափսոսանքը, որոշ չափով տագնապը որ հայրենիքը այլևս իրենց չէր պատկանում։

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

Լեռնային, քարքարոտ, գեղեցիկ, արևոտ, եկեղեցաշատ

Հին, հյուրասեր, մշակութային, հպարտ, ստեղծագործ։

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։

Ես իմ երկիրը կներկայացնեմ որպես մի հին ու հետաքրքիր պատմություն ունեցող երկիր, որն ունի շատ ու շատ լեռներ և գեղեցիկ եկեղեցիներ։Կպատմեմ, որ մեր երկիրը շատ հյուրասեր է, և այստեղ մարդիկ միշտ ուրախ են հյուրերին։ Կնշեմ նաև, որ մենք ունենք մեր մշակութային առանձնահատկություններ։ Չնայած մեր երկիրը մեծ չէ, բայց այն ունի շատ հարուստ պատմություն ու մշակույթ, որով մենք հպարտանում ենք։

Leave a comment