Դ. Դեմիրճյան ,,Ավելորդը,,

Դ. Դեմիրճյան ,,Ավելորդը,,

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

2. Բնութագրի՛ր Հաճի աղային։

Համառ էր, ընտանիքի մեծն էր, կատարում էր անփոփոխ քայլեր, որոշ չափով եսասեր էր

3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։

Կարծում եմ նրա արարքը սխալ էր, նա ինքը վերջում զղջացել իրա արարքի համար և զգաց որ ավելորդ մարդիկ չեն լինում։

4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։

Ավարտը վատը չէր եթե հաշվի առնենք որ Հաճի աղան փոխհատուցում է անում իր արարքի համար։

5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։

Քանի որ Հաճի աղան իր քրոջը անվանել էր “ավելորդ”, դրանից հետո նա գիտակցեց որ աշխարհում ավելորդ մարդ չկա։

6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Այս կյանքում ոչ ոք ավելորդ չի և ոչ ոք արժանի չի մահվան։

Ռադիո: Հեռուստատեսություն: Բջջային հեռախոս: Համացանցային կապ:

Ռադիո: Հեռուստատեսություն: Բջջային հեռախոս: Համացանցային կապ:

1. Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:

Էլեկտրամագնիսական դաշտը ֆիզիկական դաշտ է, որը ստեղծվում է էլեկտրական լիցքերով և հոսանքներով և բաղկացած է փոխկապակցված էլեկտրական և մագնիսական դաշտերից։

2. Ի՞նչն են անվանում էլեկտրամագնիսական ալիք:

Էլեկտրամագնիսական ալիք են կոչվում էլեկտրամագնիսական դաշտի տատանումները, որոնք տարածվում են տարածության մեջ։

3. Գրեք էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագության, ալիքի երկարության և տատանումների հաճախության կապն արտահայտող բանաձևը:

c=λν

4. Որքա՞ն է էլեկտրամագնիսական ալիքի տարածման արգությունը վակուումում:

c ≈ 3 × 10⁸ մ/վ

5.Պատկերեք ռադիոկապի իրականցման պարզագույն սխեման:

հաղորդիչ, ալեհավաք, ընդունող ալեհավաք, ընդունիչ

6. Ինչպե՞ս է իրականացվում ռադիոհեռագրային կապը:

Այն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքներով ազդանշաններ փոխանցելով (օրինակ՝ Մորզեի կոդով)

7. Ո՞ր պրոցեսն է կոչվում մոդուլում:

Այն պրոցեսը, երբ բարձր հաճախության ալիքի որևէ պարամետր փոփոխվում է ըստ հաղորդվող ազդանշանի։

8. Ի՞նչ է դեդեկտորը:

Դետեկտորը սարք է, որը առանձնացնում կամ վերականգնում է օգտակար ազդանշանը մոդուլացված ալիքից։

9.Ի՞նչ հիմնական մասերից է կազմված բջջային հեռախոսացանցը

Անտենաներ, բջջային հեռախոսներ,կառավարման համակարգեր և կաբելային կամ անլար փոխանցման ցանցեր

10. Ի՞նչ է համացանցը:

Համացանցը գլոբալ համակարգ է, որը միացնում է միլիոնավոր սարքեր՝ ապահովելով տեղեկատվության փոխանակում ամբողջ աշխարհում։

Հիպերբոլ

Հիպերբոլ

1)Տրված է f(x) = 4/x ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 1, բ) –2, գ) 10 կետում:

4, -2, 2/5

2)Տրված է f(x) = 1/(x — 5) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 4, բ) 8, գ) -5 կետում:

-1, 1/3, 1/-10

3)Տրված է f(x)= 1/(4x + 2) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի որոշման տիրույթը։ Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 1, բ) 0.1, գ) -1/2 արժեքը:

-0.25, 2, -1

4)Տրված է f(x) = — 2/(3x + 1) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի որոշման տիրույթը։ Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) -2, բ) -1/3 գ) 0.2 արժեքը:

0, 5/3, -11/3

5)Տրված է f(x) = 4/(x — 2) — 3 ֆունկցիան: Գրե՛ք ա) f(x + 2) բ) f(x — 4) + 1 գ) f(x + 1) — 5 ֆունկցիայի բանաձևը։

f(x)=4/(x)-3

f(x)=4/(x-2)-2

f(x)=4/(x-1)-8

6)Տրված է f(x) = 1/(x — 10) + 6 ֆունկցիան: Գրե՛ք ա) 2f(x), բ) 3f(x) + 15 գ)- 5f(x) + 13 ֆունկցիայի բանաձևը:

2f(x)=2/(x-10)+12

3f(x)=3/(x-10)+33

-5f(x)=-5/(x-10)-17