Արտիստը

Արտիստը

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Անդրիավաճառ-արձանիկներ վաճառող

Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:

Տանտիրուհին իտալուհի էր իսկ բնակիչները հիմնականում արտիստներ են կամ արվեստի հետ կապ ունեցող մարդիկ։ Այստեղ տիրում էր ջերմ և աղմկոտ մթնոլորտ, կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ ովքեր միավորված են ընդհանուր սեղանի և արվեստի շուրջ:

Ներկայացրու Լևոնին`

Ա. ըստ պատմողի

Նիհար, գունատ, կանոնավոր դիմագծերով, 16-17 տարեկան երիտասարդ: Նրա աչքերում կա ,,մելամաղձիկ արտահայտություն,, և նրա հայացքը միանգամից համակրանք է առաջացնում: Հագնված է թափառաշրջիկ երաժշտի պես:

Բ. ըստ հարևանների

Նրան բոլորը անվանում էին ,,Արտիստ,,։ Կավալլարոյի համար նա ազնիվ էր և տաղանդավոր նաևբհիշեցնում է իր մահացած եղբորը, Լուիզայի համար՝ խղճահարության արժանի, բայց հպարտ մի երիտասարդ: Բոլորը համաձայն էին, որ նա ,,հոգով ու արյունով արտիստ է,,:

Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:

Լևոնի հայրը թատերական վարսավիր էր, որն անհույս սիրահարված էր մի երգչուհու: Այս զգացմունքը նրան դարձրել էր ծաղրի առարկա, ինչի պատճառով նա անձնատուր էր եղել խմիչքին:Իմ կարծիքով նա որոշակի մարդկանց խմբի զոհ էր։

Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:

Մոր աչքերում Լևոնը ,,փչացած,,, ,,անամոթ,, և ,,անպետք,, զավակ է, որը գնում է հոր սխալ ճանապարհով։ Մայրը նրան տեսնում է միայն նյութական տեսանկյունից՝ մեղադրելով, որ նա չի աշխատում իրեն պահելու համար, այլ ժամանակը վատնում է թատրոններում։

Վերնագրի՛ր այս հատվածը:

Արտիստի ապրելակերպը

Որ հատվածից է երևում, որ Լևոնը.

Ա. սոցիալապես անապահով վիճակում է

Այն հատվածում որտեղ նշվում է, որ նրանք ապրում են ,,հավաբնից փոքր,,սենյակում, ունեն ընդամենը երկու ջարդված աթոռ։

Բ. համարձակ է

Այն պահը երբ մինչև վերջ ուղղում է Կավալլարոյին և գիտի դիրիժորի հետ վեճի իրական պատճառը։

Գ. արվեստասեր է

Սենյակում ունի մեծ երաժիշտների լուսանկարներ ու արձանիկներ

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Նկատել է դիրիժորի կես տոն բարձր վերցրած նոտան։

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Կլակյոր–մարդ, որին վարձում են թատրոնում բուռն ծափահարելու համար, բենեֆիս-ներկայացում, որի հասույթը հատկացվում է մեկ դերասանի

Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: 

,,Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար։,,

Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:

Նա աֆիշներ էր բաժանում, մասսայական տեսարաններում դերեր տանում, ,,պոչ էր բռնում,,։ Բայց ամենակարևորը՝ նա առաջին ծափ տվողն էր, որով ստեղծում էր նոր արտիստի հաջողությունը։

Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա: 

Նա բարի, համեստ, բայց թույլ կամքի տեր մարդ էր: Նրա մեջ կար մեծ սեր դեպի գեղեցիկը` արվեստը, ինչը կործանեց նրան։ Սակայն նա կարողանում էր գնահատել որդու ձիրքը և երազում էր նրան կրթության տալ։

Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Նա կենտրոնացած է միայն իր ցավերի և նյութական կարիքների վրա։ Նա չի տեսնում որդու հոգեկան աշխարհը և նրան ընկալում է որպես միայն իրեն պահող միջոց։


Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:

Մեկը գործնական, բայց երազկոտ պատանի էր: Նա պատրաստ էր ամենացածր աշխատանքին, բայց երազում է դառնալ ,,ապագա Ռուբինշտեյն,,:

Մյուսը բանաստեղծ էր, որն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, բայց հպարտ է իր ,,սրտի արյան վաստակով,,։ Նա մարմնավորում է չճանաչված, բայց նվիրված արվեստագետին։

Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը: Գրածդ տեղադրի՛ր բլոգումդ:

Գեղարվեստը մարդու հոգու ամենաբարձր թռիչքն է, որը թույլ է տալիս կտրվել նյութական աշխարհի ցեխից և հասնել բացարձակ ազատության։ Լևոնի համար դա միակ ,,մաքուր օդն,, էր, որտեղ նա իրեն մարդ էր զգում։

Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:

Լևոնը մորը սիրում էր։ Նույնիսկ երբ մայրը նախատում էր կամ կոտրում էր նրա գործիքները , նա պաշտպանում էր նրան՝ ասելով, որ մայրը բարի է և իրեն թաքուն համբուրում է: Սա Լևոնի հոգու մեծության և միաժամանակ նրա ողբերգության նշանն էր:

Leave a comment