ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…
Առաջադրանքներ
1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։
Գարունը, բնության վերածնունդը
2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։
Նա կարծես ուզում է տիրապետել բնության հրաշքներին և սփռել դրանք աշխարհով մեկ:
3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։
Լուսավոր է, հեքիաթային:
4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։
Մահվան իմաստը՝տառապանքը:
5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։
Մի կարկաչող, հավերժական աշխարհ որը չունի վերջ և ոչ ոք կորուստենր չունի:
6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։
Նույնպես կցանկանայի վերացնել տառապանքները նաև պատերազմները և հույզերը:
7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։
Գարունը մի կախարդական տեսարան է, որտեղ ձնծաղիկները ձյան տակից նայող աչքեր են, իսկ ծիծեռնակները՝ գարնան ավետաբերներ: Այնտեղ արևը ոսկե թագ է լեռների կապույտ գագաթներին, իսկ արշալույսը՝ թագավորական ծիրանի հագուստ, որով զարդարվում է ողջ բնությունը:
| Հովհաննես ՇիրազՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես բախտիս սաերն ի վեր, Ելնում են ես քարերն ի վեր, Ելնում են ես սարերն ի վեր, Քարեր, սարեր, դարերն ի վեր: Բախտս աստղերն են վեր պահել, Ջահել եմ ես ու ձիս ջահել, Չեմ նկատում քարեր ճամփիս, Չեմ նկատում սարեր ճամփիս, Քարեր, սարեր, դարեր ճամփիս: Շանթն է բեկվում ճակտիս վրա, Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա, Ելնում եմ ես ահերն ի վեր, Ելնում եմ ես մահերն ի վեր, Ահեր, մահեր, ջահերն ի վեր: Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես դեպի աստղերն անմեռ՝ Ինձ ելնելու քարեր կան դեռ, Ինձ ելնելու սարեր կան դեռ, Քարեր, սարեր, դարեր կան դեռ… |
Առաջադրանքներ
1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։
Հայ ժողովրդի պատմական ճանապարի մասին:
2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։
Սա կարծես խորհրդանշում է հույսը և ցույց է տալիս լավատես լինելը:
3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։
Կարծում եմ գաղափարը այն է, որ միշտ պետք է շարժվել դեպի ,,անմեռ աստղերը,,:
4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։
,,Դարերն ի վեր,, և ,,դարեր կան դեռ,, տողերը հստակ ցույց են տալիս, որ սա հավերժականի մասին է: