ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։ Read more
Author: hambardzumyanani
Русский перевод
Ամառային մի պայծառ օր էր։ Կրիան արթնացավ քնից և հիշեց, որ իր ծննդյան օրն է։ Նա շատ ուրախացավ, ապա քիչ անց տխրեց, որովհետև կրիան ոչ մի ընկեր չուներ, որ հրավիրեր ծնունդին։ Կրիան դանդաղաշարժ կենդանի էր։ Ոչ ոք չէր սիրում նրան և հետը ընկերություն չէին անում։ Նա մտածեց, որ պետք է ճամփորդի և գտնի իսկական ընկերներ, որ իրեն կսիրեն իր բոլոր թերություններով։ Նա շատ երկար ճամփորդեց և հասավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Այնտեղ կրիան ծանոթացավ բոլոր երեխաների և ուսուցիչների հետ և շատ սիրեց նրանց։ Բոլորը սիրով ընդունեցին կրիային և միասին նշեցին նրա ծնունդը՝ ծեսով, գեղեցիկ երգ ու պարով։ Կրիան այնքան երջանիկ էր, որ այդ օրվանից բնակություն է հաստատել կրթահամալիրի ագարակում։
Это было солнечное летнeе утро. Черепаха проснулась и вспомнила, что сегодня её день рождения. Она очень обрадовалась, но потом загрустила, потому что у неё не было друзей, чтобы пригласить их на день рождения. Черепаха медленное животное, поэтому никто не хотел с ней дружить. Она подумала, что должна отправиться в путешествие и найти настоящих друзей, которые будут любить ее несмотря на все недостатки. Она очень долго путешествовала и дошла до комплекса «Мхитар Себастаци». Здесь она познакомилась со всеми учителями и учениками очень полюбила их. Все с любовью приняли черепаху и все вместе отметили её день рождения. Черепаха была так счастлива, что с этого дня она жила на ферме комплекса.
Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.
6
8
Առակներ արեվմտահայերեն
ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։ Read more
Գիշերն եկավ զով հովն ընկավ
Գիշերն եկավ, զով – հովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով – ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին: Read more
Պատրաստում եմ Գաթա
Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»
Խաղեր դպրոցում
Այսօր մենք խաղացել ենք սեղանի խաղեր: Այդ խաղերն էին՝ «Տառբեր», «Քվիդիչ» և «Բլից»: Ժամանակը անցավ շատ ուրախ: Ես մի քանի անգամ հաղթեցի բլից խաղում: Բոլոր խաղերն ուսուցողական էին և հետաքրքիր: Նրանք ինձ շատ դուր եկան: Ահա այսքանը այսօրվա մասին:
Սահադաշտ
Մենք այսօր դասարանով գնացել ենք սահադաշտ՝ Գեղասահքի մարզադպրոց: Մեզանից շատերը սովորեցին սահել չմուշկների վրա: Մեզ հետ էին նաև ընկեր Մարիամը, ընկեր Լյովան, ընկեր Լենան և ընկեր Անահիտը: Մենք օգնում էինք միմյանց սովորել սահել: Օրինակ՝ ես և Աստղիկը սովորացրեցինք մի քանի հոգու: Այնտեղ ժամանակը անցավ շատ ուրախ:
