Հրաբուխներ

Հրաբուխներ

221032231353486150 Image_1351

Ինչպես գիտեք, երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբերկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի:
Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխէ Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է:
Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:

Մաթեմատիկա 20.11.2021

Մաթեմատիկա 20.11.2021

802.  Գրե՛ք արտահայտության արժեքը.

գ)(9191806+1024):(6101-1288)=1910

9191806+1024=9192830

6101-1288=4813

9192830:4813=1910

դ)(14614668+322):(9696-481)=15718

14614668+322=14614990

9696-481=9215

14614990:9215=15718

ե)(1200-294)x78-(560+294):14=70607

1200-294=906

560+294=854

906×78=70668

854:14=61

70668-61=70607

804. Հնգանկյան պարագիծը 30սմ է: Նրա ամենամեծ կողմը 8սմ է, իսկ ամենափոքրը՝ 4սմ: Մյուս երեք կողմերն իրար հավասար են: Որքա՞ն է այդ կողմերից յուրաքանչյուրի երկարությունը:

Պատ.՝ 4սմ, 6սմ, 6սմ, 6սմ, 8սմ:

807. Լոլիկի բերքը լցված է: արկղերի մեջ՝ յուրաքանչյուրում 15կգ: Քանի՞ տոննա լոլիկ է հավաքվել, եթե բերքը տեղափոխելու համար պահանջվում է 200 մեքենա, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է 400 արկղ:

Լուծում՝

15×400=6000

6000×200=1200000

1200000:100=12000

12000:10=1200

Պատ.՝ 1200տ:

Ուսուցիչը դասարան բերեց 57 տետր և հավասար բաժանեց աշակերտներին: քանի՞ աշակերտ կար դասարանում, և քանի՞ տետր ստացավ նրանցից յուրաքանչյուրը:

Լուծում՝

57:57=1

Պատ.՝ կար 57 աշակերտ և ամեն մեկին հսավ 1 տետր:

Լրացուցիչ մայրենի

Լրացուցիչ մայրենի

14. Տրված բառերում ո՞ր տառերով է գրվել օ հնչյունը:

Օր, օգուր, օտար, օղակ-օ

Մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո-ո

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա. Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև-եվ

Բ. Նաև, թեև, և-և Read more

Վ․ Սարոյան «Ես»

Վ․ Սարոյան «Ես»

Картинки по запросу սարոյան

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ .«ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնում եմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել… Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

Կարդա պատմվածքը և դուրս գրիր հականիշները:

ես-դու, ոչ-այո, տաք-սառը, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր, բարձր-ցածր, ճիշտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ:

Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Կներսը, եթե դու վատ բան անես, բարին, որ միշտ բարություն լինի, ջուրը և ուտելիքը, որ մարդիկ կարողանան խմել և ուտել:

Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:

Ես բառը, ոչ, այո, դու, տաք, սառը, ուտելիք և ջուր:

Ինչպիսի՞ն էին «ես» բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։

Շուշուկով խոսող մարդիկ գաղտնապահ էին, իսկ լացով խոսող մարդիկ՝ տխուր:

Գրիր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:

Ե՞րբ տեղի կունենա աշխարհի վերջը:

Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ։

Երբ ունեցան տառեր և խոսք:

Մտածիր ու գրիր, թե «Ինչ բան է այս աշխարհը»:

Այս աշխարհը օդ է, ջուր, արև, տիեզերք, լուսին, արեգակնային համակարգ, բուսականություն և կենդանի մարմիններ: Տիեզերքում է գտնվում արևը, որի շուրջը գտնվում է արեգակնային համակարգը՝ Ծիր կաթինը, որի մեջ է մտնում Երկիր մոլորակը և իր արբանյակը՝ Լուսինը: Երկիրը միակ մոլորակն է, որտեղ կա ջուր, թթվածին և կենդանի էակներ: Երկրի վրա կան օվկիանոսներ, անապատներ, խոտածածկ տարացքներ և սառուցապատ տարածքներ, որտեղ կան կենդանիներ, բույսեր և մարդիկ:

Քարոլորտ. երկրի ներքին կառուցվածքը

Քարոլորտ. երկրի ներքին կառուցվածքը

Image_690 загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից: Read more