Չարենց

Չարենց

Չարենցի ծնողները հակում ունեին իրենց երեխաների ապագան որոշելու և ցանկանում էին, որ Չարենցն էլ առևտրական դառնա։ Կարսը` Չարենցի ծննդավայրը ինքնատիպ էր, տարբեր մշակույթներով լցված։ Նրա պատանի տարիքում լեհաստանից եկավ մի գրող ով նրան ծանոթացրել իր որդու հետ և նրան տալիս էր գրքեր կարդալու։ Չարենցը այդ հասակում կարդում էր այնպիսի գրքեր, որոնք հասուն տարիքում են կարդում և ըմբռնում։ Գիրք տպելը այդպիսի քաղաքում այն էլ այդ ժամանակ իսկական հերոսություն էր և այն լույս տեսավ Եղիշե Չարենց անունով։ Նա Չարենց ազգանունի բացատրությունը տվեց այն, որ սկսնակներին հանրությունը չի ընդունում և անվանում է չար, նորարարներին և այդպիսի մարդկանց։ Չարենցը ուներ փախչելու, դեգերելու հակում։ Հատկապես այդ ժամանակաշրջանների իրադարձությունների ժամանակ սուտ պատրվակով “փախավ” Երևան որպեսզի ատամագրվի այդտեղի կամավորական ջոկատներին։ Նա ուներ լուրջ մղում և ոգևորություն հայրենիքը փրկելու։ Նա բախվեց դաժան իրականությանը և տարավ ցնցումներ կորցնելով իր ընկերներին։ Մայրը տեսնելով նրա տարած ցնցումները ցանկացավ, որ նա գնա Մոսկվա և ընդունվի համալսարան։Նա ընդունվեց համալսարան, դա ժամանակի հայտնի և կարևոր համալսարաններից էր։ Չարենցի երկրորդ գիրքը` “Ծիածան”-ը նվիրված էր Կարինե Քոթանջյանին։ Չարենցը ընդունեց հեղափոխությունը,այն հույսով, որ իր երկրում լույս կձագի։ Հետագայում Նա կատարում է իր կյանքի ընթացքում ամենատարօրինակ ընտրություններից մեկը` որոշում է գնալ հեռավոր գյուղ և զբաղվել ուսուսչությամբ։ Այդ տարիներին նա գրեց իր երկու կարևոր պոեմները` “Սօմա”-ն և “Ամբոխները խելագարված”-ը։ Այդ տարիներին նաև զուգադիպվեց հայոց պետականության վերականգմանը ինչին Չարենցը այդքան տենչում էր։ Չարենցը դարձավ հայտնի։ 1919 թվականին կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանը տարբեր խմբագրություններից գտել էր Չարենցի գրքերը, շատ հավանել և կազմակերպել մի հրաշալի երեկո այդ առիթով։ Նիկոլայը նրան ծանոթացրցլ Արմենուհու հետ ով պետք է հոգ տաներ նրա մասին։ 1921 թվականին հայկական ազգային բանակի սպայական ձերբակալություններ տեղի ունեցան և նրան հաջողվեց մի քանի մտավորականների փրկել մահից։ Այդ նույն թվականին նա ամուսնացավ Արփենիկ Տեր-Աստվածատրանյանի հետ, ով հերոսական կին էր։ Չարենցին Մյասնիկյանը ուղևորել էր Եվրոպա քաղաքական կողմից ներկայացնելու Հայաստանը։ Ահա Եվրոպայից վերադառնալով նա շատ ոգեշնչված էր։ Օգոստոսին Չարենցը Արփենիկին ճանապարհից Լենինգրադ։ Նա մի անգամ տեսավ Սարգիս Այվազյանի դստերը։ “Գռազ” եկավ իր ընկերների հետ, որ եթե նա իր առաջարկությանը չհամաձայնի նրան կսպանի։ Եվ ահա մի քանի անգամ փորձելուց և մերժվելուց հետո նա արեց իր ասածը։ Ինչի համար նրան տվեցին 8 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի պայմաններում։ Այդ նույն դատարանը դարձրեց 8 տարին 3 տարի հաշվի առնելով, որ` Չարենցը մեծ բանաստեղծ է, ունի առողջական խնդիրներ և հասցրած վերքը աննշան էր։ Ընկերներին այլ ընտրանք չէր մնում և նրանք հեռագիեցին Արփենիկին, որպեսզի նա շատպ գա Երևան։ Նոր տարվա օրերին շատ ցավալի դեպք պատահեց և սուր ցավերի պատճառով Չարենցի կնոջը տեղափոխվեցին հիվանդանոց։ Դժբախտաբար հենց Նոր Տարվա գիշերը Արփենիկը վախճանվեց։ Չարենցը փոխվել էր, նա արդեն շատ բան էր տեսել։ Առողջական խնդիրներից ելնելով Չարենցը հայտնվեց հիվանդանոցում և նրան առաջաին անգամ ներարկեցին։ Դրանից հետո նրա մոտ կախվածություն սկսեց ներարկիչներից։ 1928 թվականին նա աշխատանքի անցավ հրատարակչության մեջ և այդտեղ էլ աշխատեց մինչև 1935 թվականը։ Տպագրում էր և մեծն ստեղծագործողներին և սկսնակներին։ Չարենցին ընկերները շատ էին համոզում նոր ընտանիք կազմել, բայց նա փոքր իսկ ցանկություն չուներ դրա մասին լսելու և միշտ մերժում էր։ Եվ բոլորը զարմացած մնացին, երբ իմացան որ Չարենցը հանկարծ հանդիպել է Մոսկվայից եկած մի աղջկա, որի անունը Իզաբելլա էր և հրապուրվել նրանով։ 1931 թվականին նա ամուսնացավ նրա հետ և ունեցավ 2 աղջիկ։ 1933 թվականին տպագիեց իր “Գիրք ճանապարհի” գրքերի գիրքը։ 1936 թվականին Խանջյանը սպանվում է։ 1937 թվականին բանտում գրեց մի պոեմ, որտեղ ներկայացնում էր Ստալինին։ Նա բանտում մնում է մինչև նույն թվականի նոյեմբերի 27-ը։ Չարենցը մտահոգվում էր իր ձեռագրերի համար։ Հետո իր կինը հայտնաբերում է վերնաշապիկին գրված բանաստեղծությունը, որը հանձնվում է Ռեգինա Ղազարյանին։ Դրանից հետո նաև ձերբակալում են կնոջը։ Փոքր երեխայի խնամքը հանձնարարվում է տատին իսկ մեծը տեղափոխվում է մանկատուն։ Կնոջը ձերբակալելու հետո Չարենցին այլևս այցելող չի լինում։ Նա շատ ծանր առողջական վիճակ ուներ և բանտում պահելուց հետո տեղափոխեցին Երևանի բանտի հիվանդանոցը։ Երբ նա իրեն անհանգիստ էր պահում մորթի բացակայությունից նրան պարզապես կապում էին մի տեղից, որպեսզի հանգստանա։ Այդպիսի տապառանքով նա մահացավ։ Եվ ինչպես նա կանխատեսում էր ամբողջ քաղաքով տարածվեց մահվան լուրը, նույնիսկ իր թշնամիները ծանր տարան։ 17 տարի շարունակ արգելանքի տակ էին նրա գործերը, բայց 1854 թվականին նա “հարություն առավ” և արդարացվեց, ինչից հետո տպագրվեցին իր գրքերը։ Իսկ նա տարածվեց, որպես մեծագույն հանճար, ով ավանդույթ թողեց։

Խնդիրներ

Խնդիրներ

Խնդիր 1

Դասարանում յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների մեկ հինգերրորդ մասն է նստած տղաների կողքին։ Քանի՞աղջիկ կա դասարանում, եթե դասարանի սովորողների քանակը մեծ է 30-իդ, փոքր՝ 40-ից։

30

Խնդիր 2

Բնական թիվը 4-ի և 7-ի բաժանելիս մնացորդների գումարը 8 է։ Ինչպիսի՞ ամենափոքր արժեք կընդունի այդ մնացորդների արտադրյալը։

6

Խնդիր 3

Կողք-կողքի գրված են 11 բնական թվեր (պարտադիր չէ տարբեր), որոնց գումարը 64 է։ Ցանկացած 3 կողք-կողքի գրված թվերի գումարը 18 է։ Ինչի՞ է հավասար վեցերորդ տեղում գրված թիվը։

4

Կոլաժներ

Կոլաժներ

Կոլաժները տարբեր մասերից հավաքված պատկերներ կամ իրեր են, որոնք միասին ստեղծում են մի նոր պատկեր կամ գաղափար։ Օրինակ՝ կարող են լինեն լուսանկարներ, կտավներ, թղթեր, նույնիսկ փոքրիկ առարկաներ, որոնք միավորում են շատ տարբեր էսթետիկա։ Այս տեխնիկան շատ օգտագործվում է արվեստում՝ ցույց տալու հակադրություններ կամ նոր գաղափարներ, որոնք չես կարող ասել միայն մեկ պատկերի կամ նյութի միջոցով։ Ես իմ դիզայն-մոդելավորում ընտրության գործունեության ժամանակ անում եմ կոլաժներ։ Անում եմ դրանք տարբեր էսթետիկաներով և թեմաներով։ Սիրում եմ ստեղծել կոլաժներ դրանցով ես արտահայտում եմ իմ տպավորությունները, ոգեշնչումը և այլն։

Օրինակ` այս կոլաժում պատկերված է քաղաք, որը ունի իր տարօրինակությունները։

Այս կոլաժը ես արել եմ իմ ընկերուհիների հետ միասին։ Այստեղ առանձնացված են տարբեր <<էսթետիկաներ>>։ Ես իմ կոլաժի հատվածը պատկերել եմ որոշ մոդելներով և թերթերից հատվածներով։ Աստղիկը պատկերել է տուն, տան խոհանոցը։ Եվան էլ արել է կոլաժը կանաչ էսթետիկայով։

Այս կոլաժում ես պատկերել եմ ժամանակակից ինտերիեր։ Քանի որ իմ կարծիքով նման կանաչավուն դեղինը և սևը շատ լավ համադրվում են և դրա համար ստեղծեցի այսպիսի կոլաժ։

Այս կոլաժը չափսերով ավելի մեծ է մնացածից։ Այս կոլաժի նախնական ձևը պատկերել էր մեկ ուրիշ աշակերտ։ Բայց այդ տարբերակում ներկայացված էին որոշ մոդելների դեմքեր և ֆոնը ներկված էր մանուշակագույնով ինչը անհամադրելի էր։ Քանի որ կաին որոշ մոդելներ ես որոշեցի, որ այս կոլաժը պատկերված է լինելու նորաձևության մոդելներով և շորերը գծագրերով։

Մեկ մեկ ես դպրոցից դուրս էլ եմ անում կլաժներ։

Ահա այս կոլաժը ես արել եմ դպրոցից դուրս։ Կարծում եմ բոլորը գիտեն հանրահայտ “Dior” նորաձևության ընկերությունը։ Ահա դրա հինման վրա էլ ստեղծել եմ այս կոլաժը։

Ահա ևս մեկ կոլաժ որը ես ավարտեցի։ Այս կոլաժում պատկերված են 80-ականների սև ու սպիտակ լուսանկարներ ու ոճեր, որոնք արտացոլում են ժամանակաշրջանի վինտաժային ու նոստալգիկ մթնոլորտը: Այն ստեղծում է յուրահատուկ տեսք, որը վերակենդանացնում է անցյալի հիշողությունները՝ օգտագործելով դասական սև ու սպիտակ գույներ: