Այսօր մենք մեր ջոկատով գնացինք Ice Area սահադաշտը։ Գնացինք այնտեղ քայլելով։ Ամուր կապեցինք չմուշկները և գնացինք սահելու։ Կային մարդիկ նոր էին սովորում սահել, կաին, որ որոշ չափով գիտեին սահել և իհարկե կաին փորձառու սահողներ։ Օրինակ ես սիրում եմ սահել սահադաշտում, բայց սովորել եմ ինքնուրույն, նաև այսօր սովորեցի մի փոքր ավելի երկար պահել ոտքս օդում։ Ընդհանուր առմամբ անցավ շատ հավես և ես հաճույքով էլի կայցելեմ սահադաշտ։
Author: hambardzumyanani
Ազգագրության ստուգատես։ Բրազիլիայի ձմեռային տոների ուտեստներ
Քիմիայի ինքնաստուգում
Փորձեր
Թվաբանական գործողություններ իրական թվերի հետ
Կաղանդի ծառ մը
Ամսագրային նյութերի մեկնաբանություններ
<<Պատուհան>> ամսագիր
Համաձայն եմ շարադրության հեղինակի մտքերի հետ: Շարադրությունը լավ է ձևակերպված և կային շատ տեղին մեջբերումներ: Ուղղակի կարծում եմ պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել և չկատարել փոքր տառասխալներ:
<<Ես եմ>> ամսագիր
Պատմությունը ինձ հետաքրքրեց: Այն իր մեջ պարունակում էր որոշակի ժարգոն, նաև հետաքրքիր էր բովանդակային առումով: Այն զվարճալի էր և եթե սա այնուամենայնիվ հորինված պատմություն է դրա մեջ ներգրավված է հեղինակի պայծառ երեևակայությունը:
<<Գրաշխարհ>> ամսագիր
Շարադրությունը արտակարգ էր: Այն ինձ հուզեց իր գաղափարով: Նաև շարադրությունով հեղինակը ուզում է փոխանցել, որ ինչ էլ որ լինի, դու պետք է շարունակես լինել գոհ այն ամենից ինչ ունես և ինչքան էլ քեզ պետք լինի օգնություն և մխիթարություն, եթե դու կարող ես մեկին օգնել որևէ հարցում, ապա օգնիր:
Անհատական նախագծերի հաշվետվություն
Նախագիծ թարգմանություն
Ժամանակհատված.
Շուրջտարյա։
Նպատակ.
Ավելի լավ տիրապետել օտար լեզուներին։
Ընթացք.
Տարբեր տեքստերի և առակների թարգմանություն անգլերենից կամ ռուսերենից։
Արդյունքներ՝
Հաշվետվություն
Այս տարի ես ձեռք եմ բերել լավ արդյունքներ հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Քերականությունից կատարել եմ տարբեր առաջադրանքներ։ Գրականությունից կարդացել եմ տարբեր կարևոր գաղափարներով ստեղծագործություններ, որոնք ընդլայնել են իմ մտածողությունը։
Այս կիսամյակում կատարած նախագծերից ես համարում եմ հաջողված իմ անհատական նախագիծը, որտեղ թարգմանել եմ տարբեր առակներ անգլերեն լեզվից ։ Դա զարգացրել է իմ լեզվական հմտությունները և օգնել ավելի լավ հասկանալ թե ինչ բառերի ընտրությամբ թարգմանություններ կատարեմ։ Կարդացել եմ տարբեր գրքեր որոնք փոխել են իմ տեսակետները տարբեր բաների շուրջ, բայց ամենաազդեցիկ և լավ գիրքը Ֆրեդերիկ Բաքմանի “Ուվե անունով մարդը” գիրքն է, որի ցերաբերյալ կա նաև շարադրություն և ինձ ամենից շատ դուր եկածներից նաև “Մեծն Գեթսբի” գիրքն է(խորհուրդ եմ տալիս գրքերը կարդալ)։
Դեկտեմբեր ամսվա ամփոփում
Հարց 1
Ներկայացնել լսողական վերլուծիչի կառուցվացքը և գործառույթը։
Այն կազմված է արտաքին միջին և ներքին մասերից։ Ձայները անցնում են արտաքին ականջի խեցով և լսողական անցուղով հասնում թմբկաթաղանթ որտեղից գնում խխունջիկ։
Հարց 2
Ինչ է տեղի ունենում մարդու ներքին ականջում երբ լսում է։
Խողովակը միջին ականջը կապում է ներքին ականջին և ներքին ականջով հասցնում ձայնային տեղեկությունը ուղեղին։
Հարց 3
Հենաշարժիչ համակարգի կառուցվածքը և գործառույթը։
Հենաշարժիչ համակարգը կազմված է մկաններից և ոսկրերից։ Այն կատարում է շարժողական գործառույթ, հենարանային, պաշտոնական և արյունաստեղծ։
Հարց 4
Հենաշարժիչ համակարգը ինչպես է պաշտպանում մեր ներքին օրգանները։
Ամեն մի մաս պաշտպանվում է առանձին բանի շորհիվ։ Օրինակ` գանգը պաշտպնանում է ուղեղը և այլն։
Հարց 5
Մկանների կառուցվացք և գործառույթ։
Նրանք լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մկանները օգնում են մարմնին պահպանել իր կայունությունը ու դիրքը։
Հարց 6
Ներկայացնել դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։
