Փափագ

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

1. Բացատրի՛ր փափագ բառը։
ցանկություն
2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։
անմար, երկնագույն
3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն,  հեռուեն, անոր բառերը։
լիներ, նա, այն, հեռուն, դրա
4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
սիրո զգացմունք
Փորձ քարաղից կերակրի աղի ստացում

Փորձ քարաղից կերակրի աղի ստացում

Սկզբում մենք բաժակի մեջ լցրեցինք մոտ 5 գ մանրացրած քարաղ, հետո ավելացրեցինք 20 մլ ջուր և խառնեցինք լծույթը ապակե ձողիկով: Հեղուկը լցրեցինք փորձանոթի մեջ և կատարեցինք ֆիլտրում՝ ֆիլտրի թղթով:

Ֆիլտրած հեղուկը լցրեցինք թասիկի մեջ և վառեցինք սպիրտայրոցը՝ այնպես, որ արտաքին մասը հպվի թասի հատակին: Րոպեներ հետո նկատեցինք, որ լծույթը նոսրացել է և թասիկի կողքերում հայտնվել են աղի բյուրեղիկները: