Author: hambardzumyanani
Homework
«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»
Գովեստը դա մարդուն խրախուսելու ձև է որը օգտագործվում է առօրյայում և ամեն տեղ: Օրինակ՝ կարող են գովել աշխատանքը լավ կատարած աշակերտի և հետո դա ցույց տալ գնահատականիշով և այլն:
Բայց որոշ ժամանակ մտածելուց հետո առաջանում է մի հարց «Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»
Շատ մարդիկ սկզբում կմտածեն, որ այո դա այդպես է: Քանի որ, գովեստը լսելուց հետո մարդ իրեն լավ է զգում կատարած աշխատանքի համար և շարունակում է այդպես առաջ շարժվել և կատարել և ավելի լավ գործեր:
Բայց որոշ մարդկանց մոտ գովեստը լավ չի անրադառնում: Մարդիկ կան, որ գովեստը լսելուց հետո մտածում են թե հասել են գագաթնակետին: Նրանք դադարում են գործերը լավ կատարելուց և դրա հետ մեկտեղ նաև հնարավոր է գոռոզանան:
Այսպիսով գովեստը լսելուց հետո պետք է այնպես անել, որ այն քո վրա լավ ազդի և դու շարունակես լավ աաշխատանք կատարել և ոչ թե ամբողջությամբ հակառակը:
Քիմիական և թեթև արդյունաբերություն
Проект «Чат GPT: польза или вред?»Проект
Սոսու ծառը
Երկու ճանապարհորդ, որոնք քայլում էին կեսօրվա արևի տակ, հանգստանալու համար փնտրում էին տարածված ծառի ստվեր։ Երբ նրանք պառկած նայում էին հաճելի տերևների մեջ, նրանք տեսան, որ դա սոսի է։
-Ինչքան անպետք է սոսին-ասաց նրանցից մեկը-Այն ոչ մի պտուղ չի տալիս և միայն հողը տերևներով աղտոտում է։
-Անշնորհակալ արարածներ։- ասաց Սոսու ձայնը- Դու պառկած ես այստեղ՝ իմ հովացուցիչ ստվերում, բայց ասում ես, որ ես անպետք եմ։ Այսպիսով օ՜ Յուպիտեր, մարդիկ տալիս են իրենց օրհնությունները՝ անշնորհակալ կերպով։
Մեր լավագույն օրհնությունները հաճախ ամենաքիչն են գնահատվում:
Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/009.html էջից:
Դասարանական աշխատանք: Օքսիդացման աստիճան
1. Read more
Մաթեմ աբ
Տնային

Ապրիլ — ամփոփում / բանավոր քննարկում /
ՊՀ-ը կազմված է յոթ պարբերություններից և ութ խմբերից:1−3 պարբերությունները կոչվում են փոքր, 4−6՝ մեծ, իսկ 7-ը՝ անավարտ:
Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից և լիցք չունեցող ` նեյտրոններից:
Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Ներկայումս հիմնականում դասակարգվում ենք կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։
Դասարանական
