Ինչո՞ւ պետք է ես դառնամ Ինֆիրայի Հանրապետության նախագահը

Ինչո՞ւ պետք է ես դառնամ Ինֆիրայի Հանրապետության նախագահը

Եթե ես Ինֆիրայի նախագահ լինեմ, իմ առաջին նպատակն է դարձնել երկիրը հպարտ, զարգացած և հոգատար իր ժողովրդի ու մշակույթի հանդեպ։ Եթե ես Ինֆիրայի նախագահ լինեմ, մեծ նշանակություն կտամ մեր ազգային ինքնությանը, որովհետև հենց դա է մեզ տարբերում։ Read more

Նախագիծ վիկտորիա

Նախագիծ վիկտորիա

Գյուղում ապրում են 4 եղբայր։ Յուրաքանչյուրը ունի մեկ քույր։ Քանի՞ երեխա կա ընտանիքում։

Պատասխան՝ 5

Մի մարդ իր ամբողջ կյանքում միայն 20 ծնունդ է նշել։ Բայց նա 60 տարեկան է։ Ինչպե՞ս։

Պատասխան՝ Նա ծնվել է փետրվարի 29-ին։

Քանի՞ անգամ կարելի է հանել 1-ը 100-ից։

Պատասխան: Միայն մեկ անգամ։ Հետո արդեն հանում ես 1-ը 99-ից, ոչ թե 100-ից։

Ո՞ր հարցին հնարավոր չէ պատասխանել «այո»։

Պատասխան՝ «Դու քնա՞ծ ես»։

Մարիամի մայրը 4 դուստր ունի. Անահիտ, Նարինե, Կարինե և… ո՞վ է չորրորդը։

Պատասխան: Մարիամ։

Քանի՞ ամիս ունեն 28 օր։

Պատասխան: Բոլոր 12 ամիսներն էլ ունեն 28 օր։

Գյուղում ապրում են 4 եղբայր։ Յուրաքանչյուրը ունի մեկ քույր։ Քանի՞ երեխա կա ընտանիքում։

Պատասխան՝ 5, 4 եղբայր և մեկ ընդհանուր քուր։

Ես թռչում եմ առանց թև, ու լացում եմ առանց աչք։ Ի՞նչ եմ։

Պատասխան՝ Ամպ

Դուք վազքի մրցույթում վազել և շրջանցել եք վերջին վազորդին: Ո՞ր տեղն եք զբաղեցնում հիմա։

Պատասախն։ Նախավերջին

Աղջիկը մատանին գցեց սուրճով լի բաժակի մեջ։ Ինչու՞ մատանին չոր մնաց:

Բաժակի մեջ սուրճ էր, բայց հատիկներով։

Որտե՞ղ է հնարավոր, որ ձին թռչի ձիու վրայով։

Պատասխան: շախմատում

Ես կարող եմ մեկ մարդուց երկու հոգի սարքել։ Ի՞նչ եմ ես։

Իկ վերջավորություն

Քանի՞ անգամ է «9» թվանշանը հանդիպում 1-ից 100 թվերի մեջ։

20 անգամ։

Իրար կողքով քայլում են երկու հոգի։ Նրանցից մեկը մյուսի երեխայի հայրն է։ Ինչպե՞ս դա կբացատրեք։

Քայլում են երեխայի հայրն ու մայրը։

Մի մարդ մտնում է սուպերմարկետ, վերցնում է մի բան, բայց ոչինչ չի գողանում, ոչ էլ վճարում։ Սակայն նրան ասում են՝ «շնորհակալություն»։ Ինչու՞։

Նա նախապես պատվիրել էր ապրանքը և առցանց վճարել։

Ծառին կար 14 թռչուն։ 3-ը թռան։ Այնուհետև որսորդը մեկին կրակեց։ Քանի՞ թռչուն մնաց ծառին։

Երբ որսորդը կրակեց մեկին մնացած թռչունները թռան ձայնի պատճառով։ Պատասխան 0։

Բակային խաղերի նախագիծ

Բակային խաղերի նախագիծ

4² խումբը կազմակերպում է  բակային խաղերի նախագիծ։ Մենք առաջարկում ենք խաղալ անուն գոռոցի կամ ուրիշ հետաքրքիր խաղեր, որոնք բոլորս նախընտրում ենք։ Այս նախագիծը կարող ենք իրականացնել ցանկացած օր և ցանկացած ժամ։ Անուն գոռոցի խաղի կանոններն են`սկզբում պետք է ընտրվեն` անուն դնող, մատ պահող, շնորհավորող, առաջին գցող։ Նրանց բոլորից պետք է լինի միայն մեկ հոգի ։ Առաջին գցողը գնդակը գցում է օդ, և գոռում խաղացողներից մեկի անունը, եթե այդ խաղացողը գնդակը կարողանում է բռնել օդից, երբ այն հատակին դեռ չի դիպչել, նա կարող է ևս գոռալ խաղացողներից մեկի անունը։ Ում անունը գոռում են նա պետք է գնդակը բռնի և գոռա 《Ստոպ》, մինչ այդ խաղացողը բռնում է գնդակը,  մնացած խաղացողները փախչում են այդ խաղացողից ինչքան հնարավոր է հեռու, երբ խաղացողը գնդակը բռնում և գոռում է մնացած խաղացողները պետք է քարանան, գնդակով խաղացողը ունի 3 քայլ որոնցով կարող է մոտենալ մյուս խաղացողներին, եթե նա կարողանա գնդալը այնպես նետել որ այն դիպչի մի խաղացողի ուրեմն այն խաղացողին ում նա գնդակով դիպչել է ստանում է 1 ձու։ Իսկ եթե այն չդիպչի մարդուն, ուրեմն գրողին է 1 ձու գալիս։ Երբ ցանկացած խաղացող ունենում է 3 ձու, նրան պետք է անուն ընտրել։ Մատ պահողը պահում է իր մեկ ձեռքը և անուն դնողը յուրաքանչյուր մատին դնում է անուն (ոչ վիրավորական), այդ անունների մեջ անպայման պետք է լինի խաղացողի իրական անունը։ Գնդակը նետում են հերթով։ Այդպես շարունակում են ամբողջ խաղը։

Ամառային ճամբարի 3֊րդ օրվա լուսաբանում

Ամառային ճամբարի 3֊րդ օրվա լուսաբանում

Այսօր մեր ջոկատը պլանավորել էր անել խոհանոցային նախագիծ։ Օրվա առաջին ժամին մենք քննարկեցինք մեր` աշակերտներիս նախագծերը և թե երբ ենք դրանք իրականացնելու։ Հետո մենք գնացինք գնելու մթերքներ խոհանոցային նախագծի համար։ Մենք պատրաստեցինք փանքեյքներ, մրգեր ապակու մեջ և սենդվիչներ 🥪🍡🥞։ Ուտելիքները պատրաստելը հավես եղավ և շատ էլ համով ստացվեց 🙃։ Քանի որ, գործընթացը մի փոքր երկար տևեց վերջին 20 րոպեն մենք խաղացինք “պանտամիմա”։ Հավես անցավ, հուսամ այսպես կշարունակվի 🧩🧃🌮…