
Category: Այլ
Իմ մասին . ݁₊ ⊹ . ݁˖ . ݁
Ինչպես արդեն բլոգիս անվանումից հասկացաք՝ ես Անին եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ 8-րդ դասարանում: Պետք է նշեմ, որ շատ եմ սիրում դպրոցս և դասարանս (իր բոլոր թերություններով): Ունեմ տարբեր հոբբիներ, որոնք արդեն ավելի շատ ոչ թե հոբբիներ են այլ իմ կյանքի կարևոր մասն են կազմում: Շաաաա՜տ եմ սիրում կարդալ տարբեր ժանրերի գրքեր, մանավանդ դետեկտիվ ժանրի: Նույնիսկ այնքան շատ եմ սիրում կարդալ, որ երբ կարդում եմ չեմ լսում կողքս ինչ են ասում: Ամենասիրելի հեղինակս դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին է: Եթե համեստություն չանեմ պետք է ասեմ, որ արդեն կարդացել եմ ավելի քան հարյուր գիրք: Սիրում եմ բնությունը՝տարվա բոլոր եղանակներով: Նաև սիրում եմ նկարել և զբաղվել ձեռքի աշխատանքով: Սիրում եմ լսել երաժշտություն կամ երգեր, սիրում եմ քայլել փողոցներով և ճամփորդել: Դե, երևի այսքանը…
Հաշվետվություն
Այս ուսումնական շրջանը ինձ համար անցավ շատ լավ։ Ճիշտ է ավելացան որոշ առարկաներ և դժվարություններ, բայց ես դրանք հաղթահարեցի։
Ես ունեցա շատ ձեռքբերումներ։ Դեռ չեմ մասնակցել ճամփորդությունների, բայց հուսով եմ ճամբարին կմասնակցեմ։ Իմ ընտրության գործունեությունը կավագործություն է, այնտեղ ես ունեմ ընկերներ որոնց հետ ես աշխատում եմ։ Ես պատրաստում եմ տարբեր իրեր կավից օրինակ՝ ափսեներ, դեկորատիվ իրեր, բաժակներ և այլն։ Ես ընտրել եմ մարմնազություն մարզաձևը։ Այնտեղ մենք մարզվում ենք, խաղում ենք տարբեր խաղեր օրինակ՝ դրոշակ, մենք ցատկում ենք ցատկացանցին։ Ես մասնակցել եմ տարբեր միջոցառումների որոնցից մեկն է մեդիաուրբաթը որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին։ Իմ տարին դպրոցում անցավ շատ հավես և ես հուսով եմ մյուս տարիները դպրոցում նույնպես կլինեն այսքան լավը։
Հետաքրքիր փաստեր Շառլանզնավուրի մասին
Շառլ Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին կոչում։ Նրա ստեղծագործ էությունը սահմաններ չուներ՝ պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր։ Եվ շատերը նրան հիշում են որպես իր իսկ հեղինակած երգերի կատարող, ֆրանսիական շանսոնի ամենավառ ներկայացուցիչ։
1. Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ մարդը նաեւ զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է։
2. Իր տանը Ազնավուրը ցանկացել է ամեն սենյակ կահավորել ինչ–որ ժամանակաշրջանի ոճով՝ բարոկոյից մինչեւ մոդեռն։
3. 80 սանտիմենտր բարձրություն ու մոտ 8 կգ քաշ ուներ Ազնավուրի ձայնագրությունների ամբողջությունը։
4. 2010 թվականին լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանը նվաճել է Պամիրի գագաթներից մեկը, որն անվանել է հռչակավոր հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Լեռան գագաթին լեռնագնացը իր աշխարհահռչակ հայրենակցի նկարն է տեղադրել։
5.Ազնավուրը իտալական ռեստորան ուներ։ Սա յուրահատուկ տուրք էր ընտանեկան ավանդույթներին։ Նրա հորը պատկանող «Կովկաս» ռեստորանում ժամանակին հավաքվում էին ռուս եւ հայ գաղթականների, ինչպես նար փարիզյան մտավորականության կոլորիտը՝ այստեղ ընթրելու էր գալիս Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան Աշո Շահաթունին, որը Ֆրանսիայում դարձել էր համր կինոների աստղ, ֆրանսիացի հեռուստադիտողների սիրելի Իվան Մոզժուխինը եւ հայտնի հայ–ֆրանսիական ծագմամբ ռեժիսոր Ժորժ Պիտոեւը։
6.Ազնավուրը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տաղանդի երկրպագուն էր։
7. 2000 թվականի նոյեմբերին 76-ամյա շանսոնյեն նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար։
8. Ֆրանսիայում կա հատուկ «Նարինջ» մրցանակ, որը շնորհվում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացկամությամբ առանձնացող հանրային դեմքերին։ 1970 թվականին Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջներ է ստացել՝ ի նշան շնորհակալության մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգանքի համար։
9. Իր բոլոր ճանապարհորդություններին մաեստրոն նոտաների հետ մեկտեղ վերցնում էր լավագույն ռեստորանների ուղեցույց, իսկ համերգից առաջ կուշտ ուտում էր եւ մի քանի գավաթ գինի էր խմում։ Նախընտրում էր ֆրանսիական ու իտալական խոհանոցը։
10. Ազնավուրին շնորհվել էր «Կանադայի ասպետ» պատվավոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում նա միակ օտարերկրացին էր։
11. 2009 թվականի մայիսի 5-ինց կատարում էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները, Ժնեւում ՄԱԿ-ի շտաբ կայանում հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:
12. 2017 թվականի մայիսին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվել է «Բոհեմ» բալետը, որը նվիրված էր Ազնավուրի արվեստին։ Ներկայացման հիմքում ընկած էր շանսոնյեի 12 երգերը։ Շնորհանդեսին ներկա էր անձամբ մաեստրոն։
13. Աշխարհահռչակ շանսոնյեն արտասովոր գրական շնորհ ուներ։ Նա երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է՝ «Ազնավուրը Ազնավորի մասին», «Անցյալն ու ապագան , «Բարձր շշուկով» եւ «Իմ հայրը հսկա է» պատմվածների ժողովածուն։
Հաց
Հաց, առաջին անհրաժեշտության սննդամթերք, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և երբեմն նաև այլ հավելյալ բաղադրիչներից։ Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։ Հիմնականում օգտագործվում է ցորենի և աշորայից, սակավ՝ եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնք պատրաստման այլ տեխնոլոգիա ունեն. օրինակ պուրիների խմորը տապակում են, մանթուների խմորը՝ շոգեխաշում, տորտիլաներինը՝ անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում և այլն։
10 փաստ Վինսենթ վան Գոգի մասին
- Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում:
Նկարելուկներ

2=թ, թ=խ, աթոռ=ախոռ Read more
Իմ տպավորությունները
Մենք այսօր առցանց յոգայի դաս ունեցանք մեր դասարանի Վարուժանի մայրիկի հետ: Read more
Ընկերների բլոգներ
Ընտրել եմ մեր դասարանի հինգ սովորողի,որպեսզի դիտարկեմ իրենց բլոգները: Կգրեմ, թե իրենց մոտ ինչ հետաքրքիր նյութ տեսա և թե ինչ բացթողում կար: Read more