Գայլը առյուծների մեջ

Գայլը առյուծների մեջ

Մի փարթամ անտառում ապրում էր մի ուժեղ և մարմնեղ գայլ: Իր հասակակիցները տպավորված լինելով իր հասակով, հաճախ նրան ,,առյուծ,, էին անվանում: Ժամանակի հետ գայլը սկսեց հավատալ նրան, որ նա իսկապես առյուծ է և նախատեսեց ապրել առյուծների մեջ:

Նույնկանաչ անտառի սրամիտ աղվեսը նկատեց դա: Նա լուռ հետևեց թե ինչպես գալյը ուղևորվեց դեպի առյուծների խումբը:

Գայլերի մեջ ապրելիս նա առանձնանում էր իր չափսերով և դա դարձնում էր իրեն առաջնորդ: Բայց առյուծների մեջ նա պարզապես այլ կենդանի էր: Առյուծները իրենց շքեղ բաշով և հսկայական չափսերով, հեշտությամբ գերազանցում էին նրան։

Աղվեսը իր թաքուն դիտակետից տեսավ գայլի անախորժությունը: Չկարողանալով իր զվարճանքը զսպել նա ասաց. ,,Դու կարծում էիր թե դու առյուծ ես գայլերի ոհմակում, բայց այն ամենը ինչ ես տեսնում եմ դա գայլն է առյուծների մեջ,,:Նա քմծիծաղ տվեց՝ զվարճանալով Գայլի իրավիճակի հեգնանքով։ Գայլը, որը մի ժամանակ հիացմունքի արժանի ,,առյուծն,, էր, այժմ պարզապես սովորական գայլ էր իրական առյուծների մեջ։

Փիղը և շունը

Փիղը և շունը

Մի ժամանակ, մի մեծ թագավորությունում մի թագավոր է լինում, ով շատ է սիրում կենդանիների։ Նրա ամենասիրելի կենդանին հսկա փիղն էր։ Թագավորը փղի համար մի մեծ կացարան է կառուցում և մի խնամակալ նշանակում, որպեսզի վերջինս միշտ կուշտ պահի ու լավ խնամի կենդանուն։

Մի արևոտ օր մի փոքրիկ շուն մոլորվում ու մտնում է փղի կացարան։ Փիղը, որն այդ պահին հանգստանում էր, տեսնում է, թե ինչպես է շունն ուտում իր կերից։ Նա ամենևին չի բարկանում և սիրով կիսում է իր սնունդը շան հետ։ Շատ չանցած՝ փիղն ու շունը մտերիմ ընկերներ են դառնում։ Շունը որոշում է մնալ փղի մոտ, իսկ խնամակալը թույլ է տալիս՝ տեսնելով, թե ինչպես է շունն օրեցօր առողջանում ու կազդուրվում։

Մի օր մի գյուղացի տեսնում է շանը և ցանկանում է նրան իր հետ տուն տանել։ Նա խնամակալին գումար է առաջարկում շան դիմաց։ Խնամակալը, թեև իրավունք չուներ, գայթակղվում է փողով և թույլ է տալիս գյուղացուն տանել շանը։

Շան գնալուց հետո փիղն իրեն շատ միայնակ ու տխուր է զգում։ Նա այնքան էր կարոտել իր փոքրիկ ընկերոջը, որ դադարում է ուտել ու խմել և սկսում է թուլանալ։ Երբ թագավորն իմանում է այս մասին, անձամբ գալիս է տեսնելու, թե ինչ է պատահել։

Խնամակալը վախենում էր թագավորին ճշմարտությունն ասել, ուստի ձևացնում է, թե չգիտի փղի տխրության պատճառը։ Թագավորն ուղարկում է իր բժշկին, սակայն բժիշկն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու է փիղն այդքան վշտացած։ Այդ ժամանակ թագավորի օգնականները սկսում են հարցուփորձ անել մարդկանց անհետացած շան մասին։

Թագավորը, ցանկանալով օգնել իր սիրելի կենդանուն, հայտարարում է, որ ով վերադարձնի շանը, մեծ պարգև կստանա։ Գյուղացին, որի մոտ էր շունը, լսում է սա և շանը բերում թագավորի մոտ։ Նա պատմում է, թե ինչպես է շանը ձեռք բերել խնամակալից։

Խնամակալը ներողություն է խնդրում իր արարքի համար։ Թագավորն անչափ ուրախանում է՝ տեսնելով փղին ու շանը կրկին միասին։ Նա կարգադրում է, որ շունն այսուհետ միշտ մնա փղի կողքին։ Թագավորը նաև ստիպում է խնամակալին վերադարձնել գյուղացու փողերը և պատշաճ հոգ տանել թե՛ փղի, թե՛ շան մասին։

Փիղն ու իր ընկեր շունը շատ երջանիկ էին։ Նրանք միասին համեղ ընթրեցին և շարունակեցին ապրել հաշտ ու համերաշխ իրենց մեծ տանը։

Films from Every Decade

Films from Every Decade

Within the framework of the project, famous and influential films from each decade will be selected. These films have played an important role in the development of cinema. The selected films will be presented not only with general information, but also with interesting and significant facts.

As a result of the project, the following aspects will be presented:

• the idea and history behind the creation of the film,
• the event, book, or real-life story that inspired it,
• interesting facts about the screenwriting process,
• the history of casting and the actors’ preparation for their roles,
• the особенностей of the actors’ performances,
• interesting or unusual events that occurred during filming,
• the film’s influence on the culture of its time and on the future of cinema.

The content of the project aims to demonstrate how films from different decades reflected the thinking, values, and technical possibilities of their time.

Կինը և իր հավը

Կինը և իր հավը

Լինում է, չի լինում, մի կին է լինում, ով մի հավ է ունենում։ Այս առանձնահատուկ հավն ամեն օր մի ձու էր ածում։ Կինը շատ գոհ էր այս ամենօրյա պարգևից, բայց մի օր սկսեց մտածել։ Նա մտածեց՝ արդյո՞ք հնարավոր է այնպես անել, որ հավը մեկի փոխարեն օրական երկու ձու ածի։

Այս մտքից դրդված՝ կինը մի ծրագիր հորինեց։ Նա որոշեց հավին սովորականից երկու անգամ ավելի գարի տալ՝ հուսալով, որ դա կստիպի նրան ավելի շատ ձու ածել։ Հաջորդ օրվանից սկսած՝ հավը ստացավ կրկնակի բաժին կեր։

Հավը մեծ հաճույքով ուտում էր հավելյալ գարին և սկսեց օրեցօր մեծանալ ու գիրանալ։ Նա ավելի առողջ ու գոհ տեսք ուներ։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին. հավը, որն արդեն չափազանց գեր էր ու հանդարտ, դադարեց ձու ածել։ Այդ օրվանից սկսած նա այլևս ոչ մի ձու չածեց։

Կինը զարմացած էր ու հուսահատված։ Նա ավելի շատ ձու էր ակնկալում, բայց արդյունքում ձեռնունայն մնաց։ Ավելին ունենալու նրա ցանկությունը հանգեցրեց նրան, որ նա կորցրեց իր ունեցածը։

Անհատական նախագծերի հաշվետվություն

Անհատական նախագծերի հաշվետվություն

Այս կիսամյակի ընթացքում ես իրականացնում էի տարբեր առակների թարգմանությունններ անգլերեն լեզվից: Նախագծիս նպատակն էր ավելի լավ տիրապետել օտար լեզվին, հմտանալ թարգմանության գործի մեջ և թարգմանել անյպիսի առակներ, որոնք հայերենում չկան: Նայելով կատարածս աշխատանքներին կարող եմ ասել, որ նախագիծս հաջողվել է:

Սեպտեմբեր

Ագռավը և սագը

Առյուծը և արծիվը

Հոկտեմբեր

Աղվեսը և կապիկը

Խեցգետնի և կապիկի վեճը

Առյուծը և վարազը

Իմաստուն այծը և գայլերը

Նոյեմբեր

Առյուծը, ավանակը և աղվեսը

Աղվեսը և հնդկահավերը

Ներկված շնագայլը

Դեկտեմբեր

Դատարկ նավակը