Մի բաժակ կաթ

Մի բաժակ կաթ

Մի խեղճ տղա կար, որ թերթեր էր վաճառում՝ դպրոցի ծախսերը հոգալու համար։ Մի օր նա կատաղեց և որոշեց ուտելիք խնդրել հաջորդ տանը, որտեղ նա այցելեց: Մի քանի հոգի նրան մերժեցին նրան ուտելիք տալուց։ Այնուամենայնիվ, մի տան մի աղջիկ նրան մի բաժակ կաթ առաջարկեց: Նա հրաժարվեց վճարել դրա համար: Երկար տարիներ անց այդ աղջիկը հիվանդացավ։ Ոչ մի բժիշկ չցանկացավ օգնել նրան։ Նա որոշեց գնալ քաղաքի լավագույն բժշկի մոտ: Բժիշկը ամիսներ անցկացրեց նրան բուժելու համար, թեև նա չէր կարող իրեն թույլ տալ այդ ծառայությունը։ Երբ նա ստացավ հիվանդանոցի հաշիվը, գրված էր՝ «Վճարված է ամբողջությամբ՝ մի բաժակ կաթով»։

Լավ գործերը միշտ պարգևատրվում են:

Կովերը և վագրը

Կովերը և վագրը

Չորս կովերն ապրում էին անտառում։ Նրանք լավ ընկերներ էին որոնք անում էին ամեն ինչ իրար հետ։ Ոչ մի այլ գիշատիչ չեր կարողանում սպանել նրանց սննդի համար։ Մի օր նրանք պայքարեցին և որոշեցին արածել տարբեր տարածություններում։ Վագրը նկատեց դա և որոշեց, որ հեշտ կլինի սպանել նրանց հինա։ Վագրը թաքնվեց թփերի մեջ և սպանեց կովերին մեկ առ մեկ։

Թվերի մեջ ուժ կա։

Թարգմանությունը կատարվեց https://ourlittlejoys.com/blog/moral-stories-for-kids/?srsltid=AfmBOor7Tx18UX6mPonu2bmTomWo_comaRieEpMQnvmAgnKYsKps7JGQ էջից։(22-րդ տեքստ)։

Շունը և պատը

Շունը և պատը

Ագարակում ապրում էին մայր շունը և իր քոթոթները։ Մայր շունը զգուշացրեց շնիկներին, որ երբեք չխաղան պատի մոտ։ Այնուամենայնիվ հետաքրքրասեր շնիկը գերադասեց նայել պատին։ Նա տեսավ ինք իր արտացոլանքը պատի վրա և ենթադրեց, որ դա այլ շուն է։ Նա սկսեց հաչել իր արտացոլանքի վրա և նա հասկացավ , որ այդ շունն էլ ընդօրինակեց իրեն։ Նա թռավ պատի վրա` կռվելու ուրիշ շնիկի հետ, նա գիտակցեց, որ չկա մեկ այլ քոթոթ։ Նա շարունակեց հաչել մինչև ագարակատերը չեկավ և պահպանեց նրան։ Շնիկը այլևս երբեք չմոտեցավ պատին։

Ուշադրություն դարձրեք ավելի իմաստունների նախազգուշացումներին:

Թարգմանությունը կատարվել է https://ourlittlejoys.com/blog/moral-stories-for-kids/?srsltid=AfmBOor7Tx18UX6mPonu2bmTomWo_comaRieEpMQnvmAgnKYsKps7JGQ էջից։(17-րդ տեքստ)

Ծեր իմաստուն բուն

Ծեր իմաստուն բուն

Ծեր բուն ամեն օր նկատում էր իր կաղնու շուրջ տեղի ունեցող միջադեպերը: Ինչքան շատ բան տեսներ, այդքան քիչ կխոսեր։ Նա լսում էր մարդկանց կիսումները և պատմությունները: Պառավ բուն տեսել էր այնքան բան և լսել ամեն տեսակ պատմություններ։ Այս բոլոր փորձառությունները օգնեցին բուին օրեցօր ավելի իմաստուն դառնալ:

Քիչ խոսիր և եղիր ավելի ուշադիր:

Թարգմանությունը կատարվել է https://ourlittlejoys.com/blog/moral-stories-for-kids/?srsltid=AfmBOor7Tx18UX6mPonu2bmTomWo_comaRieEpMQnvmAgnKYsKps7JGQ էջից (6-րդ տեքստ)

Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ

Նախագիծ թարգմանություն

Ժամանակհատված.

Շուրջտարյա։

Նպատակ.

Ավելի լավ տիրապետել օտար լեզուներին։

Ընթացք.

Տարբեր տեքստերի և առակների թարգմանություն անգլերենից կամ ռուսերենից։

Արդյունք.

Կատարած թարգմանություններ բլոգում։

Խոզը և ոչխարը

Մրջյունը և աղավնին

Հովիվ տղան և գայլը

Գայլը և հովիվը

Յուպիտերը և կապիկը

Երիտասարդ խեցգետինը և նրա մայրը

Տղաները և գորտերը

Առյուծը և ավանակը

Աղվեսը և ոզնին

Ձկնորսը և փոքրիկ ձուկը

Մայրը և գայլը

Գայլը և նրա ստվերը

Առյուծը, արջը և աղվեսը

Սոսու ծառը

Գյուղացին և օձը

Ես իմ նախագիծը համարում եմ հաջողված քանի, որ կատարել եմ շատ  տարբեր հետաքրքրիր առակների թարգմանություն և կարծում եմ կնախատեսեմ շարունակաել այս նախագիծը:

Գյուղացին և օձը

Գյուղացին և օձը

Գյուղացին քայլում էր դաշում ձմեռային մի ցուրտ առավոտյան: Գետնին պառկած էր օձ, որը փայտացած և սառած էր ցրտից: Գյուղացին գիտակցում էր թե ինչքան մահաբեր կարող է լինել օձը, և նա բարձրացրեց այն և դրեց իր գիրկը տքացնելու և կյանքի բերելու համար:

Շուտով օձը վերակենդանացավ և երբ բավականաչափ ուժ ունեցավ, խայթեց այն մարդուն որը այդքան բարի էր գտնվել իր հանդեպ: Խայթոցը մահացու էր և գյուղացին հասկացավ, որ պիտի մահանա: Երբ նա վերջին շունչն էր քաշում ասաց.

-Իմ ճակատագրից սովորիր չխղճալ սրիկային:

Թարգմանությունը կատարվեց՝ https://www.read.gov/aesop/094.html էջից:

Սոսու ծառը

Սոսու ծառը

Երկու ճանապարհորդ, որոնք քայլում էին կեսօրվա արևի տակ, հանգստանալու համար փնտրում էին տարածված ծառի ստվեր։ Երբ նրանք պառկած նայում էին հաճելի տերևների մեջ, նրանք տեսան, որ դա սոսի է։

-Ինչքան անպետք է սոսին-ասաց նրանցից մեկը-Այն ոչ մի պտուղ չի տալիս և միայն հողը տերևներով  աղտոտում է։

-Անշնորհակալ արարածներ։- ասաց Սոսու ձայնը- Դու պառկած ես այստեղ՝ իմ հովացուցիչ ստվերում, բայց ասում ես, որ ես անպետք եմ։ Այսպիսով օ՜ Յուպիտեր, մարդիկ տալիս են իրենց օրհնությունները՝ անշնորհակալ կերպով։

Մեր լավագույն օրհնությունները հաճախ ամենաքիչն են գնահատվում:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/009.html էջից: