Ծեր իմաստուն բուն

Ծեր իմաստուն բուն

Ծեր բուն ամեն օր նկատում էր իր կաղնու շուրջ տեղի ունեցող միջադեպերը: Ինչքան շատ բան տեսներ, այդքան քիչ կխոսեր։ Նա լսում էր մարդկանց կիսումները և պատմությունները: Պառավ բուն տեսել էր այնքան բան և լսել ամեն տեսակ պատմություններ։ Այս բոլոր փորձառությունները օգնեցին բուին օրեցօր ավելի իմաստուն դառնալ:

Քիչ խոսիր և եղիր ավելի ուշադիր:

Թարգմանությունը կատարվել է https://ourlittlejoys.com/blog/moral-stories-for-kids/?srsltid=AfmBOor7Tx18UX6mPonu2bmTomWo_comaRieEpMQnvmAgnKYsKps7JGQ էջից (6-րդ տեքստ)

Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ

Նախագիծ թարգմանություն

Ժամանակհատված.

Շուրջտարյա։

Նպատակ.

Ավելի լավ տիրապետել օտար լեզուներին։

Ընթացք.

Տարբեր տեքստերի և առակների թարգմանություն անգլերենից կամ ռուսերենից։

Արդյունք.

Կատարած թարգմանություններ բլոգում։

Խոզը և ոչխարը

Մրջյունը և աղավնին

Հովիվ տղան և գայլը

Գայլը և հովիվը

Յուպիտերը և կապիկը

Երիտասարդ խեցգետինը և նրա մայրը

Տղաները և գորտերը

Առյուծը և ավանակը

Աղվեսը և ոզնին

Ձկնորսը և փոքրիկ ձուկը

Մայրը և գայլը

Գայլը և նրա ստվերը

Առյուծը, արջը և աղվեսը

Սոսու ծառը

Գյուղացին և օձը

Ես իմ նախագիծը համարում եմ հաջողված քանի, որ կատարել եմ շատ  տարբեր հետաքրքրիր առակների թարգմանություն և կարծում եմ կնախատեսեմ շարունակաել այս նախագիծը:

Գյուղացին և օձը

Գյուղացին և օձը

Գյուղացին քայլում էր դաշում ձմեռային մի ցուրտ առավոտյան: Գետնին պառկած էր օձ, որը փայտացած և սառած էր ցրտից: Գյուղացին գիտակցում էր թե ինչքան մահաբեր կարող է լինել օձը, և նա բարձրացրեց այն և դրեց իր գիրկը տքացնելու և կյանքի բերելու համար:

Շուտով օձը վերակենդանացավ և երբ բավականաչափ ուժ ունեցավ, խայթեց այն մարդուն որը այդքան բարի էր գտնվել իր հանդեպ: Խայթոցը մահացու էր և գյուղացին հասկացավ, որ պիտի մահանա: Երբ նա վերջին շունչն էր քաշում ասաց.

-Իմ ճակատագրից սովորիր չխղճալ սրիկային:

Թարգմանությունը կատարվեց՝ https://www.read.gov/aesop/094.html էջից:

Սոսու ծառը

Սոսու ծառը

Երկու ճանապարհորդ, որոնք քայլում էին կեսօրվա արևի տակ, հանգստանալու համար փնտրում էին տարածված ծառի ստվեր։ Երբ նրանք պառկած նայում էին հաճելի տերևների մեջ, նրանք տեսան, որ դա սոսի է։

-Ինչքան անպետք է սոսին-ասաց նրանցից մեկը-Այն ոչ մի պտուղ չի տալիս և միայն հողը տերևներով  աղտոտում է։

-Անշնորհակալ արարածներ։- ասաց Սոսու ձայնը- Դու պառկած ես այստեղ՝ իմ հովացուցիչ ստվերում, բայց ասում ես, որ ես անպետք եմ։ Այսպիսով օ՜ Յուպիտեր, մարդիկ տալիս են իրենց օրհնությունները՝ անշնորհակալ կերպով։

Մեր լավագույն օրհնությունները հաճախ ամենաքիչն են գնահատվում:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/009.html էջից:

Առյուծը, արջը և աղվեսը

Առյուծը, արջը և աղվեսը

Արջը շտապեց բռնել թափառական այծի, առյուծը ցատկեց  ևս մեկ ուղղությամբ նույն որսի մոտ։ Այդ երկուսը այնքան կռվեցին մրցանակի համար, մինչև երկուսն էլ շատ վերքեր ունեցան և չկարողացան շարունակել մրցույթը։

Աղվեսը վազեց վերև և բռնելով այծին, գնաց ինչքան արագ կարող էր գնալ։ Անօգնական առյուծը և արջը կատաղությամբ նայում էին նրան։

-Ինչքան լավ կլիներ,- ասացին նրանք- -Եթե մենք կիսած լինեինք այն ընկերական ոգով։

Նրանք ,ովքեր ամբողջ ջանքերը գործադրում են, միշտ չէ, որ ստանում են շահույթ:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/062.html էջից։

Գայլը և նրա ստվերը

Գայլը և նրա ստվերը

Գայլը մի օր լքեց իր որջը` լավ տրամադրությամբ և ախորժակով։ Երբ նա վազում էր,  Մայր մտնող արևը գետնին գցեց իր ստվերը, և թվում էր, թե գայլը հարյուր անգամ մեծ էր, քան իրականում էր։

-Ինչո՞ւ-հպարտորեն բացականչեց գայլը,-նայեք` ինչքան մեծ եմ ես։ Պատկերացնում եմ ինձ փախչելուց տկար առյուծից։ Ես ցույց կտամ նրան` ով է ավելի պիտանի թագավոր լինելու համար, նա՞, թե՞ ես։

Հենց այդ ժամանակ մի հսկայական ստվերը նրան ջնջեց ամբողջովին, հաջորդ վայրկյանին առյուծը նրան տապալեց ներքև մեկ հարվածով։

Ձեր երևակայության պատճառով մի մոռացեք իրականությունը։

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/049.html էջից։

Մայրը և գայլը

Մայրը և գայլը

Մի վաղ առավոտ մի սոված գայլ պտտվում էր գյուղի ծայրին գտնվող տնակի շուրջը, երբ լսեց երեխայի լացի ձայնը տանից։ Հետո նա լսեց մոր ձայնը, որն ասում էր.

-Լռի’ր, երեխա, լռի’ր, վերջ տուր լացիդ, թե չէ ես կտամ քեզ գայլին։

Զարմացած, բայց հիացած այդքան համեղ ճաշի հեռանկարից՝ Գայլը տեղավորվեց բաց պատուհանի տակ՝ ամեն պահ ակնկալելով, որ երեխային տան իրեն: Բայց թեև Փոքրիկը շարունակում էր անհանգստանալ գայլը անցկացրեց օրը անկապ։ Հետո գիշերվա մոտ նա լսեց մոր ձայնը, նորից նա նստեց պատուհանի մոտ և սկսեց երգել և օրորել երեխային, որ նա քնի։

-Ահա երեխա ահա։ Գայլը չի կարողանա հասնել քեզ։ Ոչ ոչ հայրիկը նայում է և կսպանի նրան երբ նա մոտենա։

Հենց այդ ժամանակ հայրը հայտնվեց տան մոտ և Գայլը հազիվ կարողացավ փրկել իրեն շներից մի խելացի վազքով:

Մի հավատացեք այն ամենին ինչ լսում եք։

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/024.html էջից