Վառելիքաէներգետիկ համալիրը և Մետալուրգիական արդյունաբերությունը

Վառելիքաէներգետիկ համալիրը և Մետալուրգիական արդյունաբերությունը

1.Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը:

Վառելիքաէներգետիկ համալիրը տնտեսության այն ճյուղերի համախումբն է, որոնք զբաղվում են բնական վառելիքի արդյունահանմամբ, վերամշակմամբ և էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու հաղորդմամբ սպառողին։

2.Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքը,թվել առավել հզորները:

ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքի հիմքում ջերմային, ատոմային և ջրային էներգետիկան են, իսկ առավել հզոր կայաններն են Հրազդանի ՋԷԿ-ը, Հայկական ԱԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արգելի և Տաթևի ջրէկները։

3.Ինչպիսի՞ հեռանկարներ ունի ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը:

Հայաստանի վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը հենվում է նոր ատոմակայանի կառուցման, արևային ու քամու էներգիայի ընդլայնման և տարածաշրջանային էներգետիկ համակարգերին ինտեգրվելու հեռանկարի վրա։

4.Նշե’լ մետալուրգիայի դերը ՀՀ տնտեսության մեջ:

Մետալուրգիան ՀՀ տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող գլխավոր ճյուղն է, որը հանդիսանում է պետական բյուջեի հիմնական հարկատուն և ապահովում է արդյունաբերական աճը։

5.Ի՞նչ ենթաճյուղերից է բաղկացած ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը:

ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը բաղկացած է պղնձամոլիբդենային, ոսկու արդյունահանման, պղնձաձուլության և ալյումինի վերամշակման ենթաճյուղերից, ինչպես նաև սև մետաղների ջարդոնի վերաձուլումից։

6.Բնութագրե’լ ՀՀ մետալուրգիական արդյունաբերության զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:

Մետալուրգիայի զարգացման բնական նախադրյալը հարուստ հանքավայրերն են, իսկ տնտեսական նախադրյալները ներառում են մասնագիտական ներուժը, էներգետիկ հզորությունները և միջազգային շուկայի պահանջարկը։

Խոշոր քաղաքները

Խոշոր քաղաքները

1.ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանման իրենց։

Մայրաքաղաք, մարզային կամ տարածաշրջանային կենտրոն, տեղական կենտրոն։

2.Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ էին նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:

Այն Շիրակի մարզի կենտրոնում է և դա ստեղծում է բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն`տեքստիլ, մեքենայաշինություն, սնունդ։ Գործում էին բուհեր, գիտահետազոտական հիմնարկներ։ Տնտեսական վերելքին խանգարեց 1988 թվականի երկրաշարժը, ինչի պատճառով ավերվեցին քաղաքի գործարանների մեծ մասը։ Բայց դրանից հետո կազմվել քաղաքի նոր հատակագիծ և ստեղծվեց մեծ շինարարական բազա։ Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ինչը ստեղծեց լավ հեռանկարներ զբոսաշրջության և սոցիալ տնտեսական զարգացման համար։

3. Ուրվագծային քարտեզ վրա նշել մարզերն ու խոշոր քաղաքները։

Ջրագրությունը: Գետերը

Ջրագրությունը: Գետերը

1.Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Մուտք գործող և հեռացող ջրային տարեկան հաշվեկշիռը մոտ 18.5 մլրդ մ³ է, բայց դրա կեսը գոլորշիանում է, իսկ մնացածը վերածվում գետերի, գետակների, կուտակվում է լճերում և այլն: Այսինքն վերականգնվող է մոտ 8.5 մլրդ մ³-ը:

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

Դրանք հիմնականում սնվում են ձնհալներով, անձրևային և ստորերկյրա ջրերով:

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Կուր գետը հիմնականում սնվում է ձնհալներից, իսկ Արաքսը նաև սնվում է  անձրևներից: