Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում,Արեգակի եվ լուսնի խավարումներ

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում,Արեգակի եվ լուսնի խավարումներ

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։ Read more ›

Էլեկտրական հոսանք,Կայծակ

Էլեկտրական հոսանք,Կայծակ

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։ Read more ›

Ջերմային երեվույթների բազմազանությունը

Ջերմային երեվույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը: Read more ›

Ջերմային հավասարակշռություն եվ ջերմաստիճան

Ջերմային հավասարակշռություն եվ ջերմաստիճան

Ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Read more ›

Էներգիայի տեսակներ եվ փոխակերպումներԷներգիան եվ կենդանի օրգանիզմները

Էներգիայի տեսակներ եվ փոխակերպումներԷներգիան եվ կենդանի օրգանիզմները

Դասի թեմաները՝ Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ
Էներգիան և կենդանի օրգանիզմները

  1. Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն: Read more ›

Մեխանիկական աշխատանք եվ էներգիա

Մեխանիկական աշխատանք եվ էներգիա

Դասի թեմա ՝ ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում: Read more ›

Բնագիության թեմաների ամփոփում

Բնագիության թեմաների ամփոփում

  • Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ ուղղաձիգ կախոցի վրա կոչվում է մարմնի կշիռ։ու

  • Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության շնորհիվ մեր համակարգի բոլոր մոլորակները նաև Երկիրը պտտվում են արևի շուրջ:

  • Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Read more ›

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ եվ մարմնի կշիռ:

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ եվ մարմնի կշիռ:

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Read more ›