
Category: Գրականություն 7
Թմկաբերդի առումը
Փարվանա
Իմ ընկեր նեսոն
Աղբյուր
Ախ ես երանի
Կարդա՛ բանաստեղծությունը.
Ա՛խ, ես երանի
Կայծակ լինեի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբուսո,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ Ո՞վ է նըստած
Եվ ո՞ւր է Աստված…
Բացատրի՛ր բառերը՝ որոտ, ըմբոստ, ահեղ, զարկել։
Որոտ֊ոերբ ամպերը գոռում են
Ըմբոստ֊անհնազանդ
Ահեղ֊ահավոր
Զարկել֊խփել
Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Ես կարծում եմ, որ բանաստեղծությունը արտահայտում է հույս և երանելություն
Շարադրություն գրի՛ր ,,Երանի ես…վերնագրով:
https://hambaronline.school.blog/2024/02/15/%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a5%d5%bd/
Նշումներ
3 տարի էր արդեն, որ Թումանյանը կրթությունը ստանում էր Ներսիսյան դպրոցում: Իրեն լուր է հասնում, որ հոր նկատմամբ երեք մահափորձներ են կատարվել: Լինելով ավագ որդին, Թումանյանը թողնում է դասերը և մեկնում Դսեղ:
Երկար բանակցություններից և խնդիրների պատճառով Թումանյանը բաց է թողնում դասերը: Իր հետաքրքրությունները այլ տեղեր էին, իսկ կրթական ծրագիրը չէր բավարարում նրան:
Թումանյանը շատ գեղեցիկ մարդ էր, բարձրահասակ, ուներ գեղեցիկ ժպիտ և կարողանում էր գնահատել գեղեցիկը:
Դժբախտաբար Թումանյանը քիչ է դուրս եկել Անդրկովկասից, բայց նա Կովկասում էր, որ ունեցել էր իր գեղեցիկ սիրո պատմությունները: Երկար ժամանակ Թումանյանը հիշում էր այն գեղեցիկ ճամփորդությունը, որ Թիֆլիսից մի շարք ուսուցչուհիների հետ միասին գնացքով ճամփորդում է մինչև Էջմիածին:
Սկզբում Թումանյանի համար Թիֆլիսը հայկական քաղաք էր և այնպես էր ստացվել, որ մեր հայ մշակույթի մարդիկ ապրում էին Թիֆլիսում: Եվ պատահական չէր, որ վերնատունը բացվեց Թիֆլիսում:
1923 թվականի, մարտի 23-ի առավոտյան Թումանյանն իր վերջին խոսքը ուղղել է իր երեխաներին՝ ,,Խոչաղ կացեք,,:
Երանի ես…
Երանի ես կարողանայի այնպես անել, որ մարդիկ ագահ չլինեին։ Իրար հասկանաին, օգնեին, երջանիկ լինեին և այլն։ Ես նաև կուզենամ, որ իմ երազանքները կատարվեն, ապրեմ երջանիկ և հասնեմ մեծ հաջողություններ ի։ Կուզենայի օգնել մարդկանց հավատալ իրենց ուժերին և լինել աշխատասեր։ Չլիներ չարիք և լիներ միայն բարիք։
Լրացուցիչ աշխատանք
14 տող (Արդյոք նորից երազնե՞րն են թափառում…)
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պես հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում…
Բանաստեղծությունն ինձ դուր եկավ: Այն չկատարված, անցած երազանքների մասին էր: Այն արհատայտում էր տխրություն, սեր և ափսոսանք…
Գարնանամուտ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
Ինձ դուր եկավ բանաստեղծությունը… Իմ կարծիքով այն միակ ուրախ բանաստեղծությունն է <<Մթնշաղի անուրջներ>> հավաքածուում: Բանաստեղծութայն մեջ սերը համեմատվում է գարնան հետ

