Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից

Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Read more ›

Աշուն օր 

Աշուն օր 

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Read more ›

Մանրամասներ Սարոյանի կյանքից

Մանրամասներ Սարոյանի կյանքից

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն տեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: Read more ›

Վիլիամ Սարոյան <>

Վիլիամ Սարոյան <>

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Read more ›

Նռնենիները

Նռնենիները

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Read more ›

Վիլյամ Սարոյան <>

Վիլյամ Սարոյան <>

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Read more ›